Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մեր ընտրանու ցավալի պարտությունը

Մեր ընտրանու  ցավալի պարտությունը
14.10.2016 | 09:21

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության եվրոպական թևի երեք խմբային հանդիպումներին: Պատկերն ամբողջացնելու համար ներկայացնենք մյուս խմբերում կայացած երրորդ տուրի հանդիպումները ևս:

Նիդերլանդներ-Ֆրանսիա դիմակայությունը (A խումբ) պատասխան էր տալու, թե ում շանսերն են առավել բարձր խմբային առաջին տեղի համար պայքարում: Միանգամից ասենք, որ արմատական փոփոխությունների առաջ կանգնած տանտերերը չկարողացան ոչ միայն երեք միավորի տեր դառնալ, այլև մեկն էլ չվաստակեցին: Պոլ Պոգբայի միակ գոլը վճռեց հանդիպման ելքը: Ֆրանսիացիների օրինակով յոթ միավորի տեր են դարձել նաև երեք անպատասխան գնդակի առավելությամբ բուլղարացիներին հաղթած շվեդները: Խմբային Բելառուս-Լյուքսեմբուրգ մրցակցությունում արձանագրվել է 1:1 հաշիվը: Հոլանդացիներն ունեն չորս միավոր:


Ինչպես և սպասվում էր, Անդորրայում (B խումբ) հերթական երեք միավորին տեր կանգնեց Շվեյցարիայի ընտրանին (2:1) ու ինը միավորով շարունակում է անպարտ ելույթների շարքը: Շարունակում է անհեթեթորեն կորցրածը վերականգնել Եվրոպայի գործող չեմպիոնը: Պորտուգալացիներն այս անգամ էլ խոշոր հաշվով հաղթանակ տարան (6:0)՝ միավորների թիվը հասցնելով վեցի: Նրանց մրցակիցն էին Ֆարերյան կղզու ներկայացուցիչները: Արտագնայում հաղթանակ է տոնել նաև Հունգարիայի հավաքականը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով տանտերերի՝ լատվիացիների նկատմամբ: Հունգարացիները չորս միավորով երրորդ հորիզոնականում են:


C խմբում Գերմանիայի ընտրանին տարավ երրորդ անընդմեջ վստահ հաղթանակը (մրցակիցը հյուր եկած Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն էր՝ 2:0) և ինը միավորով գլխավորում է աղյուսակը: Այստեղ շարունակում են զարմացնել ադրբեջանցիների վստահ ելույթները: Ճիշտ է, թեպետ այս անգամ նրանց վաստակածը մեկ միավոր էր (0:0), սակայն դա արտագնայում էր (ինչը պակաս գործոն չէ) և Չեխիայի ընտրանու հետ խաղում էր, ընտրանի, որը նման անդեմ մեկնարկ կարծես թե չպիտի ունենար (երեք խաղից հետո երկու միավոր): Նշենք նորվեգացիների հաղթանակը (4:1) Սան Մարինոյի նկատմամբ:


Հասկանալի պատճառներով E խումբը հայերիս համար շարունակում է առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնել: Մեր ընտրանին որքան էլ դիմադրեց, այդուհանդերձ զիջեց տանտերերին՝ լեհերին, ովքեր մազ էր մնացել թանկ վճարեին իրենց մեծամիտ պահվածքի համար: Մեկ այլ պարագայում մերոնց 1:2 հաշվով պարտությունը գուցե և ձեռքբերում համարեինք, սակայն հանդիպման վերջին վայրկյաններին խփած Ռոբերտ Լևանդովսկու հաղթական գոլը չափազանց վիրավորական էր, որքան էլ աշխարհի գալիք առաջնության այս նախընտրականում հեռանկարի առումով ակնկալելու ոչինչ չունենք:


Բավական անակնկալ հաղթանակի տեր դարձավ Չեռնոգորիայի ընտրանին՝ արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով դանիացիների նկատմամբ: Ոչ պակաս անակնկալ էր նաև Ղազախստան-Ռումինիա հանդիպման արդյունքը՝ 0:0: Ստացվում է, որ ռումինացիներն ինչ կուժ ու կուլա ունեին, մեր գլխին ջարդելով գոհացան: Յոթական միավորով առաջատարները Լեհաստանի ու Չեռնոգորիայի ընտրանիներն են: Հայերիս դիմաց «փայլփլում» է զրո միավորը, սակայն մնում է մխիթարվել, որ խփեցինք մեր խմբային առաջին գոլը (Մարկոս Պիզելի):


Չկարողացավ անպարտ մրցելույթների շարքին տեր կանգնել Անգլիայի ընտրանին (F խումբ)՝ սլովենացիների հետ արտագնա խաղում բավարարվելով ոչ-ոքիով, ինչը, սակայն, չխանգարեց մնալ աղյուսակի առաջատար: 0:0 արդյունքը սլովենացիների միավորների թիվը հասցրեց հինգի, այն ընդամենը երկուսով է պակաս անգլիացիների ունեցածից: Հինգ միավոր է նաև լիտվացիների ակտիվում: Նրանք 2:0 հաշվով առավելության են հասել Մալթայի ընտրանու նկատմամբ:


Առաջին տեղի համար H խմբում կատաղի մարտ է ընթանում Բելգիայի ու Հունաստանի ընտրանիների միջև: Ճիշտ է՝ առայժմ հեռակա, սակայն դրա վերջն էլ կգա: Ինչևէ: Այս անգամ բելգիացիների զոհերն էին ջիբրալթացիները (6:0), հույներինը՝ էստոնացիները՝ 2:0: Ինչ վերաբերում է խմբայինի խաղաքարտերը էապես խառնելու ունակ Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանուն, 2:0 հաշվով առավելության է հասել կիպրոսցիների նկատմամբ և ունի վեց միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ