Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Տրվեց զորախաղերի մեծ մեկնարկը

Տրվեց զորախաղերի մեծ մեկնարկը
16.09.2016 | 10:21

Ներքին առաջնությունում «Ալավեսից» կրած անակնկալ պարտությունից վիրավորված՝ «Բարսելոնն» առանձնակի դաժան վարվեց «Սելտիկի» հետ՝ բառացիորեն մոխրաթաղ անելով շոտլանդական երբեմնի համբավավոր այս թիմը, «Բավարիան» խփած գոլերի քանակով գերազանց, իրականում անբավարար գնահատեց «Ռոստովի» նորամուտը եվրոպական ֆուտբոլի ակադեմիա, ի դեմս «Արսենալի» հետ մրցակցության, փարիզցիները հասկացան, որ առանց Իբրահիմովիչի չափազանց դժվար կլինի եվրոպական գրանդ ակումբներին լիարժեքորեն անդամակցելը, «Աթլետիկոն» հերթական անգամ առարկայնորեն ապացուցեց, որ իր դավանած սակավագոլությունը բնավ էլ սակավարյունություն չի նշանակում, «Մանչեստր Սիթին» պահեց ներքին առաջնությունում «Յունայթեդին» պարտության հասցրած տրամադրության բարձր տոնայնությունը, «Լեստերը» հաղթանակով նշանավորեց մուտքը եվրոպական ֆուտբոլային մեծ ընտանիք, հաղթեց, սակայն չհիացրեց «արքայականը», ոչ միայն չհիացրեց, այլև չհաղթեց «ծեր սինյորան»:

ՕՐ ԱՌԱՋԻՆ. «ԲԱՐՍԵԼՈՆՆ» ՈՒ «ԲԱՎԱՐԻԱՆ» ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ


Սկսենք «Բարսելոնից» ու «Բավարիայից»: Թե փլեյ օֆի ո՞ր փուլում կխաչվեն նրանց ուղիներն ու արդյո՞ք կհատվեն, այս պահին դժվար է հստակ ասել, քանի որ դա նման կլինի սրճագուշակության, բայց որ երկուսն էլ փառահեղ մեկնարկեցին, վկան միացյալ ուժերով խփած տասներկու ու բաց թողած զրո գոլերն են: Ընդ որում, նրանց մրցակիցներից առավել շահողը «Ռոստովը» եղավ, որը բաց թողեց ընդամենը… հինգ գնդակ: Չեմպիոնների լիգայում նորամուտը նշող ռուսական ակումբի համար, այն էլ «Բավարիայի» նման գրանդի հետ խաղում, սա (ասածիս մեջ հեգնանք մի փնտրեք) վատ ցուցանիշ չէ:
Շատ ավելի վատ իրավիճակում հայտնվեցին «Սելտիկի» ֆուտբոլիստները: Կատալոնյան հարձակման գծի հրաշք եռյակը միացյալ ուժերով վեց գոլ հեղինակեց (Մեսի՝ երեք, Սուարես՝ երկու, Նեյմար՝ մեկ), որը սրբագործված թվի վերածվեց ի հաշիվ Անդրես Ինիեստայի հրետակոծության, ու հատկանշական է, որ դրանք բացառիկ գեղեցկությամբ գոլեր էին:
Խփած գոլից հետո հաղթական հաշիվը պահելու ձգտումը կիևցիներին թանկ արժեցավ: Նեապոլցիների նոր ձեռքբերումը՝ Մալիկը, համենայն դեպս այս խաղով ապացուցեց, որ «Նապոլիի» հարձակման գիծն առանձնապես չի խեղճացել Իգուաինի հեռանալով: 2:1 հաշիվը պայմանավորեց իտալացիների բարձր տրամադրությունը:


Ի տարբերություն «Նապոլիի» երկրպագուների, խորապես վշտանալու բոլոր հիմքերն ունեն «Պարի Սեն Ժերմենի» հավատավորները: Գոնե «Արսենալի» հետ խաղում Էդինսոն Կավանին չներկայացրեց Զլատան Իբրահիմովիչին լիարժեքորեն փոխարինողի հայտ, թեպետ փարիզցիների միակ գոլի հեղինակը հենց նա է: ՈՒրուգվայցին բաց թողեց խփածն առնվազն եռապատկելու մի քանի բացահայտ հնարավորություն: Տանտերերի այս անճարակությունից լավագույնս օգտվեցին Արսեն Վենգերի սաները՝ հավասարեցնելով հաշիվը, թեպետ, եթե լինեին փոքր-ինչ ավելի հաջողակ, տուն կարող էին վերադառնալ երեք միավորով:
Օրվա հանդիպումից միանգամայն գոհ ու երջանիկ կարող են լինել և «Բեշիկթաշի» ֆուտբոլիստները, ովքեր մրցավարի սուլոցից վայրկյաններ առաջ կարողացան խուսափել պարտությունից: Ի դեպ, գոլի հեղինակին հենց «Բենֆիկան» է վարձավճարով հանձնել թուրքերին: Այս նույն 1:1 հաշիվը գրանցվեց և «Բազել»-«Լյուդոգորեց» դիմակայությունում: Այստեղ էլ պարտությունից փրկվողները տանտերերն էին:
Հյուրերից մրցակցային առաջին օրվա միակ հաջողակը, փաստորեն, եղավ Մադրիդի «Աթլետիկոն», ու բնավ էլ մադրիդցիների մեղքը չէր, որ տանտերերը՝ «Էյնդհովենի» ֆուտբոլիստները, ձեռքից բաց թողեցին անգամ տասնմեկմետրանոցից դարպասը խոցելու հնարավորությունը:


Մրցակցային առաջին օրն ուներ ևս մեկ դիմակայություն՝ ի դեմս «Մանչեստր Սիթի»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա» առճակատման, սակայն այդ օրը քաղաքում այնպիսի հեղեղ էր, որ գնդակը խոտածածկից չէր անդրադառնում: Այս պայմաններում հանդիպման պատասխանատուները որոշում կայացրին խաղը հաջորդ օր տեղափոխելու մասին՝ ձեռքի հետ Խոսեպ Գվարդիոլային հնարավորություն տալով հիանալու իր նախկին թիմի՝ «Բարսելոնի» վիրտուոզ խաղով, որի հետ «Սիթին» պատի՞վ, թե՞ դժբախտություն է ունեցել հայտնվելու նույն խմբում:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ՀՅՈՒՐԵՐԸ ՈՉ ՄԻՇՏ ԵՆ ՀԱՄԵՍՏ ԼԻՆՈՒՄ
Ասվածը, առանց վերապահության, առաջին հերթին վերաբերում է «Մոնակոյին», «Լեստերին», Դորտմունդի «Բորուսիային», ապա ԲԿՄԱ-ին և, որոշակի վերապահումներով, «Սևիլիային» ու, այո, այո, չեք սխալվում, «Սպորտինգին», որը քիչ էր մնում օրվա գլխավոր սենսացիան դառնար: Հենց վերջինից էլ սկսենք:
Շատերի համոզմամբ՝ պորտուգալացիները Մադրիդ էին եկել երեք միավոր տալու, ու դա ոչ թե բարի կամքի մասին էր խոսում, այլ ուժերի հարաբերակցության: Ի վերջո, դա այդպես էլ եղավ, սակայն ամբողջ ութսունյոթ րոպե նրանք «արքայականի» աշխարհի չորս ծագերում բնակվող երկրպագուներին պահեցին մահվան քրտինքի մեջ, մինչև որ Ռոնալդուն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Իսկ հետո եղավ Մորատայի գոլը, ու ամեն ինչ ավարտվեց տրամաբանության շրջանակներում, թեպետ մարդկայնորեն պիտի ցավակցել պորտուգալացիներին այս պարտության համար. նրանք իսկապես դրան արժանի չէին:
Կարելի է գլխից վեր ցատկ բնութագրել Մոսկվայի բանակայինների արածը, սակայն եթե լևերկուզենցիները 2:0 հարմարավետ հաշվով հաղթելու պայմաններում տեր չեն կանգնում իրենց հաղթանակին, ո՞վ է մեղավոր միավոր կորցնելու համար: Հանդիպման 2:2 հաշիվը միանշանակ պիտի գրանցել ռուսների օգտին:


Անցած մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնությունը բոլորի համար անսպասելիորեն նվաճած, ընթացիկում իր հնարավորությունները միանգամայն իրատեսորեն գնահատող «Լեստերը» Չեմպիոնների լիգա իր նորամուտը նշեց ոչ միայն առաջին գոլով, այլև առաջին հաղթանակով: Հարկավ «Բրյուգեն» դեռ երկար կհիշի լեստերյան 0:3-ի անպատվությունը: Նկատենք, որ Ռանիերիի սաները երկու խաղակեսում էլ դարձել են գոլի հեղինակ:
Որ Դորտմունդի «Բորուսիան» երեք միավոր էր կորզելու «Լեգիայից», ֆուտբոլին քիչ թե շատ ծանոթի մեջ կասկածի նշույլ իսկ չպիտի լիներ, բայց վերցնել ու ամեն խաղակեսում երեքական գոլ հեղինակել, ընդ որում՝ անպատասխան, սպասվածից վեր էր:
Անգլիական «Տոտենհեմի» համեմատությամբ ներքին առաջնությունում անհամեմատ հաջող մեկնարկած «Մոնակոն» ապացուցեց, որ պատահաբար չի գլխավորում ֆրանսիական դիվիզիոնը: Այստեղ ամեն ինչ որոշվեց առաջին խաղակեսում՝ հանդիպման 1:2 հաշիվն այդպես էլ թողնելով անփոփոխ:


Դորտմունդի «Բորուսիայի» պես խփած գոլերի հավասարաչափ բաշխումով առանձնացավ նաև «Մանչեստր Սիթին»՝ ամեն խաղակեսում՝ երկուական: Նկատենք, որ Ագուերոն կրկնեց իր մեծ հայրենակցին՝ նույնպես դառնալով հեթ տրիկի հեղինակ: Միակ տարբերությունն այն է, որ Մեսին գոլեր հեղինակելուց զատ նաև գոլային փոխանցումներ է արել:
Լիոնի «Օլիմպիկի» համար չափից ավելի դյուրին մրցակից եղավ Զագրեբի «Դինամոն»: Հանդիպման 3:0 հաշիվը դրա խոսուն ապացույցն է, սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ վերջինիս բախտը կատաստրոֆիկ չէր բերում ակնհայտ գոլային իրավիճակներում:
Եվ վերջապես, Գոնսալո Իգուաինի համար «Նապոլիին» աստղաբաշխական գումարներ զոհաբերած «Յուվենտուսի» ու նրա գոնե Եվրոպայի լիգայի մակարդակով ոչ պակաս աստղային մրցակից «Սևիլիայի» դիմակայության մասին, որն աչքի ընկավ… աչքի չընկնելով, ու խիստ դժվար է ասել՝ դրանում «ծեր սինյորայի» «ծառայություննե՞րն» էին մեծ, թե՞ «Սևիլիայի» կառուցիկ խաղի դերը, որը հանգեցրեց գոլազուրկ ոչ-ոքիի: Ի դեպ, դա նման հաշվով ավարտված միակ հանդիպումն էր երկու օրվա ընթացքում: Դե ինչ, լինում է և այսպես:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ