Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

1996-ի սպասումով

1996-ի սպասումով
22.07.2016 | 01:12

Հայաստանի օլիմպիական կոմիտեն արդեն իսկ հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների կազմը: Անկախ Հայաստանի պատմության մեջ այն ամենաներկայացուցչականն է՝ 33 մարզիկ: Թիվը հաստատ խորհրդանշական է, բայց թե ինչպիսին կլինի սպասվելիք ավարը, երազների գիրկն առանձնապես չպիտի ընկնել: Աթլետիկայում (Ամալյա Շարոյան, Դիանա Խուբասերյան, Լևոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան), լողում (Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան), հրաձգությունում (Հրաչիկ Բաբայան) վառ անհատականություններ չունենք, ավանդույթի ուժով մեր հույսը մնում են ըմբշամարտի (ազատ ոճայիններ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոև, Լևան Բերանիձե, հունահռոմեական ոճայիններ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան), ծանրամարտի (Անդրանիկ Կարապետյան, Գոռ Մինասյան, Սիմոն Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան, Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան, պահեստային՝ Վանիկ Ավետիսյան(, մարմնամարզության (Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան), մասամբ բռնցքամարտի (Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան( ու ձյուդոյի 9Հովհաննես Դավթյան) ներկայացուցիչները: Իսկ ավելի ստույգ՝ նրանցից ոմանք:


Ինչ խոսք, սկզբունքորեն կարելի է վերլուծությունների հիման վրա որոշակիորեն մատնանշել, թե հատկապես որ մարզիկից կամ մարզիկներից կարելի է մեդալային մասնակցություն ակնկալել, սակայն եկեք համբերենք, սպասենք օլիմպիադայի ավարտին: Մի բան հաստատ է՝ առնվազն մեկ մեդալ անպայման ունենալու ենք, ու դա հաստատապես ոսկե է լինելու, եթե, Աստված մի արասցե, աննախադեպ ինչ-որ բան տեղի չունենա:
Ապրենք լավագույնի սպասումով, հուսալով, որ 1996-ի օլիմպիական խաղերի բերկրանքն ապրելու ուրախությունը մեր մարզիկները մեզ կպարգևեն՝ չմոռանալով, որ օլիմպիական ոսկուն ոչ միայն արդեն քսան տարի սպասում ենք, այլև մոռացել ենք դրա գույնը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ