38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ես պաշտում եմ ՔԵԶ, ՀԱՅ Հերոս ծնող ՄԱՅՐ

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ես պաշտում եմ ՔԵԶ, ՀԱՅ Հերոս ծնող ՄԱՅՐ
07.04.2016 | 20:21

...Տևական լռությունից հետո պիտի փորձեմ հոդաբաշխ խոսք ասել հենց այսօր՝ ապրիլի 7-ին: Եվ բնավ այն չպիտի լինի շնորհավորանքի, որովհետև համազգային սուգի այս օրերին ո՞ւմ և ինչի՞ համար շնորհավորես (սկզբունքորեն չեմ շնորհավորել ո՛չ մորս, ո՛չ կնոջս, ո՛չ քրոջս և ո՛չ էլ դստրիկիս: Վաղը մորս 60 ամյակն է. չեմ շնորհավորելու սկզբունքորեն): Նորից սև հագավ սևսիրտ մարեն... Եվ հիմա իմ ու, կարծում եմ՝ բոլորիս խոսքի ուժն ու էներգիան պիտի մեկտեղվեն և ուղղվեն նախ ՀԵՐՈՍԱՄԱՅՐԵՐԻՆ, ապա բոլոր ՀԱՅ Մայրերին՝ ոգեկոչումի նպատակով ու բովանդակությամբ: Պիտի փառք տանք Հայի ԱՍՏԾՈՒՆ, որ հպարտանալու առիթ է տվել մեզ՝ նայելով ՀԱՅ Մոր ափի մեջ, ուր Հայրենիքի նախ ֆիզիկական, հետո՝ հոգևոր, անվտանգության երաշխիքներ կան այնքան: Պիտի ոգեկոչենք ՀԱՅ Մորը՝ գլխիկոր մաղթելով ծանր համբերություն՝ ժամանակի մեջ տարալուծելով կորստի բեռը և համակերպության եզրեր գտնելով անտանել ցավի հետ: Կրկնում եմ՝ միմիայն համակերպության (այն էլ վերապահումներով): Պիտի որդեկորույս Հերոս ՀԱՅ Մորը հետայսու գոտեպնդենք ոչ թե շնորհավորանքի և այնքա՜ն շուտ թոշնող անարմատ ծաղիկների հատ ու փնջերով, այլ ամենօրյա անկեղծ ապրումակցումով, գործնական գորովանքով, սիրով ու քնքնշությամբ ոչ թե տոնական, այլ՝ առօրեական, որ Նրանց համար կենցաղի մաս դառնան... Ես ուզում եմ շշուկով, բայց այնքան հատու, որ բոլոր տեսակ թշնամիների չաստվածների ականջները խլանան, ասել՝ ՓԱՌՔ Քեզ Հերոս ծնող ՀԱՅ Մայր, ՓԱՌՔ Քեզ Հերոս դաստիարակող ՀԱՅ Մայր, երիցս ՓԱՌՔ Քեզ Հերոս կորցնող ՀԱՅ Մայր, որ չես չարանում և ոչ մեկի դեմ: Համբուրում եմ հպարտ Ճակատդ, և վաստակած ձեռքդ ընդունում սրբոց նահատակաց Կենդանի, Ապրող մասունքը:

Ես պաշտում եմ ՔԵԶ ՀԱՅ Հերոս ծնող ՄԱՅՐ:

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ

Â¨Ă˘â‚¬ĹľĂ˘â€žÂ˘ĂƒÂ¦Ă˘â‚¬ÂąĂ‚Â˘/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 10.11.2024