Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «Օրենք գրելը հեշտ է, կիրառելն է դժվար»

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «Օրենք գրելը հեշտ է, կիրառելն է դժվար»
18.10.2015 | 13:51

Սա մեր օրերի պետական միջին օղակի ծառայողներից մեկի հրապարակավ հնչած տեսակետն է: Բոլորս էլ լավ գիտենք, որ ցանկացած գործ, այդ թվում՝ օրենք գրելը, հեշտ է, եթե լավ, որակով օրենք չես գրում ու ունակ էլ չես գրելու, իսկ լավ օրենք գրելը չափազանց բարդ է, քան կիրառելը: Մյուս կողմից, եթե կիրառողն ամեն գնով ձգտում է հեշտության ու ակնկալում, որ իր համար «բարուրային» պայմաններ պետք է ստեղծվեն, ապա ոչ մի օրենք սրտով չի լինի: Եվ հետո՝ եթե այդչափ խորամուխ եք օրենքի որակին առնչվող հարցերին և դա համարում եք խիստ կարևոր խնդիր, ինչո՞ւ եք ընթացքում լռում, ինչո՞ւ հանդես չեք գալիս կոնկրետ ու խելամիտ առաջարկություններով:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ