Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պատրաստ են վերանայել ԼՂ կարգավիճակը «միայն Ադրբեջանի կազմում»

Պատրաստ են վերանայել ԼՂ կարգավիճակը «միայն Ադրբեջանի կազմում»
11.07.2015 | 11:10

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, և Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է»՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով, թե որպես փոխզիջում կարող են «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»: «Ադրբեջանի դիրքորոշումը շատ կառուցողական է՝ զինծառայողները պետք է հետ քաշվեն, բռնի տեղահանվածները վերադառնան տուն, ճանապարհները բացվեն և հետո միայն վերականգնվեն հարաբերությունները: Բոլոր Ճանապարհների և հաղորդակցության ուղիների բացումը մեզ հնարավորություն կտա քայլ առ քայլ նորմալ հարաբերություններ կառուցել տարածաշրջանում: Բոլորը գիտեն, որ բանակցություններն ընթանում են հենց այդ հիմքի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարն ու հավելել, թե համանախագահներն ու ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: «Մնում է միայն, որ Հայաստանն էլ դա ընդունի, ինչը վաղ թե ուշ տեղի է ունենալու, չեմ կասկածում»,- ԱՊԱ-ի փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ