Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Գրքերի բացօթյա տոնավաճառը` Երևանում

Գրքերի բացօթյա տոնավաճառը` Երևանում
10.07.2015 | 18:17

«Երևանյան ամառ- 2015» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը: Հրատարակչություններն ու գրախանութները գրքասեր, ընթերցասեր այցելուներին ներկայացրել են բազմազան ու բազմալեզու գրականություն, այդ թվում՝ նորատիպ գրքեր, մանկական գրականություն։ Իսկ գրադարանների համար տոնավաճառը ոչ միայն ընթերցասերներին իրենց գրաֆոնդը ծանուցելու միջոց է, այլև հրատարակչությունների ու գրախանութների առաջարկած նորույթներին ծանոթանալու և գործընկերային կապեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն։ Երկօրյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Շատ հաճախ խոսվում է, որ ընթերցասիրությունը նահանջում է, բայց պետք է փաստենք, որ վերջին շրջանում գիրքը վերադառնում է իր բարձրադիր տեղը և դրանում մեծ է նաև հրատարակիչների ու գրախանութների դերը։ Այսօր ուշադրության կենտրոնում են նաև գրադարանները։ Վերջին երեք տարիներին Երևանի քաղաքապետարանը մեծածավալ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի գրադարաններում՝ վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև գրաֆոնդերի համալրման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում ընթացող «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը երկօրյա է և կգործի նաև հուլիսի 11-ին։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ