-
25.12.2020|
20:48
Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը. «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» ԱԺ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
-
25.12.2020|
20:36
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ: Արմեն Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել:
-
25.12.2020|
16:28
Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները։
-
25.12.2020|
16:27
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ ադրբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։
-
25.12.2020|
00:58
Սյունիքում հայ զինվորներն Ադրբեջանին են հանձնում մարտական դիրքերը՝ հայհոյելով Փաշինյանին, ներկայիս իշխանությանը: ՀՀ թիվ 1 պետական դավաճան, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեր ոխերիմ թշնամուն` Ադրբեջանին ծախել կամ նվիրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մեծ հատված` հարվածի տակ դնելով ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի, ինչպես նաև Արցախի անվտանգությունը
-
25.12.2020|
00:27
Մեր շուրջն օրեցօր փոխվում է ամեն ինչ։ Ահա արդեն Երևանի և Ստեփանակերտի դավաճաններն ու պարտվողականները կովկասյան թաթարներին հանձնեցին երկու մարդասպան-դիվերսանտների, իբր մեր երևանցի թրքասերները դրանով կատարում են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
-
24.12.2020|
22:40
Կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում, հաղորդում են ՊՆ-ից։
-
24.12.2020|
21:53
Կառավարությունն այսօր ընդունել է 2020-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշում: Դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչը:
-
24.12.2020|
15:59
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում՝ հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
-
24.12.2020|
15:44
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին: