Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ղրղըզները սթափվում են

Ղրղըզները սթափվում են
23.01.2014 | 22:58

Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրվա բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Կազմակերպիչները ակցիայի վայրում հրապարակ էին բերել տարբեր ապրանքներ` հագուստներ, համակարգիչներ, տեխնիկա և դրանց պիտակներով ակնառու ներկայացրել էին, թե ինչ գնաճ է սպասում երկրին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելուց հետո: Նրանց հաշվարկներով` ներկրվող ապրանքները կթանկանան առնվազն 25-30 տոկոսով. այդպիսի հարվածը երկրի տնտեսությանը կարող է խաթարել Ղրղըզստանի անկախությունը, հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները:
«Ռեֆորմա» կուսակցության ներկայացուցիչ Միրբեկ Ասանգարիևի խոսքով՝ իրենց բողոքը Ռուսաստանի դեմ չէ, Մաքսային միության երկրների հետ Ղրղըզստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա, սակայն տնտեսական առումով երկրի համար շահավետ չէ Մաքսային միության տնտեսական գոտին, կտուժեն սպառողներն ու արտադրողները:
Պաշտոնական Բիշքեկը կարծես թե նույնպես գիտակցում է նոր մաքսային պարտավորությունների անբարենպաստ ազդեցությունը սեփական տնտեսության վրա, այդ պատճառով ցանկանում է հատուկ պայմաններով միանալ Մաքսային միությանը: Առաջին պայմանն այն է, որ Մաքսային միության պետությունները 200 միլիոն դոլարի չափով աջակցեն, որպեսզի երկրի տնտեսությունը հաղթահարի անցումային շրջանը, երկրորդը` Ղրղըզստանում գործող երկու խոշորագույն մեծածախ շուկաները պետք է ունենան նաև Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ ազատ առևտրի հնարավորություն: Մեծածախ առևտրի խոշոր շուկաների` «Դորդոյի» և «ԿարաՍուի» շրջանառությամբ ձևավորվում է Ղրղըզստանի պետական բյուջեի առնվազն մեկ երրորդը, դրանք աշխատանքով են ապահովում տասնյակ հազարավոր մարդկանց, այդ շուկաները գործում են Չինաստանի հետ ազատ առևտրի հաշվին: Եթե Ղրղըզստանը մտնի Մաքսային միություն, երրորդ երկրների հետ բոլորովին այլ մաքսային հարաբերություններ պետք է հաստատվեն, տնտեսության այն ճյուղերը, որ կախված են Չինաստանից անարգել ներմուծումից, խիստ կտուժեն, գները կաճեն, աղքատությունը կտրուկ կավելանա:
Տնտեսական վերլուծաբանները նշում են, որ իրենց տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով` Մաքսային միությունը շահավետ չէ, ճիշտ է՝ իրենց հիմնական արտադրանքը սպառվում է Մաքսային միության երկրներում, սակայն հումքը ներկրում են այդ միությանը չանդամակցող երկրներից: Եթե այդ երկրներից հումքի ներկրումը զգալի թանկանա նոր մաքսատուրքերի հաշվին, կթանկանա իրենց վերջնական արտադրանքը և այլևս մրցունակ չի լինի, ասենք, ռուսական շուկայում: Ղրղըզստանին հատուկ պայմաններ տրամադրելուն և այդ երկրի համար բացառություններ անելուն Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները վերջին հավաքում դեմ արտահայտվեցին:
Ըստ Ղրղըզստանի վարչապետի խորհրդական Օլեգ Պանկրատովի, ով ներկա էր երեկվա բողոքի ակցիային, դեռ չկան մաքսատուրքերը բարձրացնելու պայմանավորվածություններ, բանակցությունները ընթանում են և այդ բանակցությունները փաստացի սառեցված վիճակում են Մաքսային միության երկրների ղեկավարների վերջին հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ