Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մկրտիչ Մինասյանը վերընտրվել է

Մկրտիչ Մինասյանը վերընտրվել է
16.11.2013 | 15:27

Այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետի տան մեծ դահլիճում մեկնարկեց Հայաստանի ճարտարապետների միության հերթական 18-րդ համագումարը։
Բաց քվեարկությամբ, միաձայն ճարտարապետների միության նախագահ վերընտրվեց ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Համագումարի ընթացքում առաջարկվեց նաև ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի և ճարտարապետ Նունե Չիլինգարյանի թեկնածությունը, սակայն վերջիններս ինքնաբացարկ հայտարարեցին:
Միությունն ունի 667 անդամ, որոնցից շուրջ 200-ը արտերկրում են, 18-ը առողջական խնդիրների պատճառով ներկա չէին համագումարին, 32-ը արդեն տարիներ շարունակ միության հետ որևէ կապ չունեն, անդամավճար չեն մուծում, և ոչ ոք չգիտի, թե որտեղ են նրան: Ընտրության իրավունք ունեին 438 հոգի, որոնցից ներկա էին 230-ը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունեց համագումարը Փարիզից` հեռախոսով: Ողջույնի խոսք ասացին նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Համագումարի բացումն ազդարարեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
Հավելենք, որ Մկրտիչ Մինասյանը Ճարտարապետների միությունը ղեկավարում է 2001-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասներն` առաջիկայում:

Դիտվել է՝ 967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ