ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Գերմանիան ակնհայտորեն ուժեղ էր

Գերմանիան ակնհայտորեն ուժեղ էր
23.06.2012 | 01:28

Ինչպես որ կասկած չկար մեկ քառորդի առաջին` Չեխիա-Պորտուգալիա, հանդիպման հնարավոր ելքի արդյունքում, նույնը նաև այստեղ էր` Գերմանիա-Հունաստան դիմակայությունում: Պարզապես չափից ավել անհուսալի լավատես պիտի լինեիր հավատալու համար, որ գերմանացիները ձեռքից բաց կթողնեն հանդիպման թելն ու հույներին հնարավորություն կտան ինչ-որ բանի հասնել: Եթե անկեղծորեն խոսելու լինենք, 4:2-ը բավական լավ հաշիվ է հույներ համար և գերմանացիներին մնում է ընդամենը շնորհավորել կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Վիճակագրության սիրահարներին ներկայացնենք գոլերի հեղինակներին` Ֆիլիպ Լամ` 39, Սամի Խեդիրա` 61, Միրոսլավ Կլոզե` 68, Մարկո Ռոյս` 74 (գերմանացիներ), Գեորգիոս Սամարաս` 55, Դիմիտրիոս Սալպինգիդիս` 89-րդ րոպեներ (հույներ): Վերջինս դարպասը գրավել է տասնմեկմետրանոցից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ