ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Տխուր է, պարոնայք, տխուր

Տխուր է,  պարոնայք, տխուր
15.06.2012 | 00:03

Կենացները քաղցրանում են, ընդ որում, ուղղակի և անուղղակի իմաստով: Երեկվա խաղերը հանած (դրանց մասին տեղեկությունը տե՛ս թերթի կայքէջում)` խմբային երկրորդ խաղերը սկզբունքորեն դեռ ոչինչ էլ չեն պարզել: Այդ թվում` վեց միավոր վաստակած Գերմանիայի ընտրանու համար, որը, զարգացումների մի տարբերակի դեպքում, կարող է նույնիսկ խմբայինից դուրս չգալ: Ասածս հեքիաթ չէ, թեպետ հեքիաթանման է, որովհետև անհնար է հավատալ, որ նման կազմակերպված խաղով գերմանացիները գոնե ոչ-ոքի չեն խաղա Դանիայի ընտրանու հետ:

Բայց դե ինչե՜ր չեն լինում ֆուտբոլ կոչվող կախարդական մոլորակում:
Եվ քանի որ ստեղծված իրավիճակում, հատկապես երբ դեռ երրորդ խաղերը կան, լուրջ դեմքով դատողություններ անելը նման է ծովի ափին ավազե տնակ շինելու երեխայական միամտության, եկեք հարցը ծալենք, դնենք մի կողմ ու խոսենք… ֆուտբոլից, այն ֆուտբոլից, որը խաղում են ոչ թե դաշտ դուրս ելածները, այլ մարզադաշտ նրանց աջակցելու եկածները: Իսկ սա, խոստովանենք, բոլորովին այլ ֆուտբոլ է` իրականում շատ ավելի լուրջ, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Լավ, ասենք թե մի հարբած հիմար կամ սեփական թիմի հաջողությունից խելակորուսության հասած մի երկրպագու թևատակից հանեց «սալյուտն» ու մի «թեթև» գմփացրեց` մարզադաշտը ծխի ու մխի մեջ առնելով, ի՞նչ է, դա պիտի դիտել որպես պայմանական ազդանշան ու անցնել զանգվածային հրետակոծությա՞ն, տուրք տալ անասնական բնազդներին ու տակիդ եղած աթոռը քոքահան անել, շպրտել դա՞շտ:
«Սալյուտի» հետ կապված:
Մի քանի օր առաջ մարդիկ մարդավարի ասացին, որ այլմոլորակայինների հետ չպիտի կապել երկնքում հայտնված հրե գունդը, որ դա եղել է միջմայրցամաքային հրթիռի պլանային փորձարկում: Ասացին, հասկացանք ու հասկանալու հետ մի կուշտ ծիծաղեցինք ոմանց վրա, ովքեր այդ հրե գնդի հետ մեկտեղ հասցրել էին տեսնել արդեն և կանաչ դեմքերով մարդուկների, ովքեր եկել էին կարգ ու կանոն հաստատելու, մասնավորապես, փադիշահությունը վերացնելու։
Չկոնկրետանանք` որտեղ, որովհետև Լեհաստանից ու ՈՒկրաինայից ոնց որ թե շատ էս կողմերն անցանք:
Հա, ինչ էի ասում: Լավ, ասենք թե մի յոթանասուն տարով հետ գնացիք ու, ձեր մուրը ձեր գլուխը, թուր-թվանքով նորից մեջտեղ ընկաք` կրակեցիք (առայժմ համեմատաբար անվտանգ սալյուտի տեսքով), բայց Ստալինի ու Պուտինի նկարնե՞րն ինչու էիք մեջտեղ հանում (բնազդայի՞ն ընկալում է), մարզադաշտով մեկ ինչո՞ւ էիք ուրիշի հողում «Սա Ռուսաստանն է» հսկայական ցուցապաստառները ձգում (հրահանգավորվա՞ծ ցուցում է), ինչո՞ւ էիք ուրիշի հողում նման անպարագիծ սիրով վառվում ու դաղվում առ ձեր հայրենիքը, երբ ձեր երկրի ներսում ձեր երկրի տոնը ծանրությամբ եք հիշում (հետխումարային հետևանք է` այս մեկն առանց հարցականի), ինչո՞ւ էիք ուրիշի հողում ուրիշին սադրում, որ էնտեղի տականքն էլ իր սապոգ ունենալը հիշեր։
Ի՞նչ է ստացվում` նորմալ, կանոնավոր մարդու տեսակը կլոր չորս տարի սպասում է առաջնությանը, որ դրա բերկրանքը վայելի, ձեռքը եթե գրպանն է հասնում, տոմս առնի, որ գնա տեղում խաղերը վայելի, ստադիոնում կողքին նստած տականքի պատճառով տալիս էդ խեղճ (խեղճն այստեղ` անմեղ իմաստով) գլուխն են կոտրում կամ ստեղծում էնպիսի վիճակ, որ վախենում է ոչ թե փողոց դուրս գալուց, այլ հյուրանոցի սենյակի վարագույրի հետևից քիթը ցուցանելուց:
Բա սա նորմա՞լ բան է:
Ինչքա՞ն կարելի է տանը` տան տականքի, դրսում` տան տականքի ու դրան գումարած դրսի տականքի ձեռքին էսպես վառվել, էրվել ու թափվել:
Հիմա կարող են էստեղից ու էնտեղից խուլ ձայներ հնչել` ուրիշի դարդը քե՞զ են տվել:
Ախր ուրիշ ինչպե՞ս ասեմ, որ «ուրիշի» հասկացություն չկա:
Ի՞նչ կապ ունի, որ դեպքը կոնկրետ ինձ կամ քեզ հետ չի եղել:
Դա չափանի՞շ է:
Էսօ՛ր մեզ հետ չի եղել, սակայն ո՞վ կերաշխավորի, որ վաղը մեզ հետ չի լինի: Ի միջի այլոց, դեռ երեկ շատ բաներ մեզնից հեռու էին, բայց տեսա՞ք` ինչքան արագ մեր կյանքի անբաժան մասը դարձան աղանդավորները, գալուբոյները, լեսբիները, տրասներին կանգնողները, հազար ու մի շունշանորդիք: Էնպես որ, աշխարհն էնքան էլ մեծ չէ, որքան կարծում ենք, իսկ վարակն արագ տարածվելու ունակություն ունի: Սա է վտանգավորը:

Հ. Գ.- Ինչ վերաբերում է էդ տականքներին «պաչկեքով» վտարելուն, շատ էլ լավ են անում: Դրանք ի՞նչ երկրպագու կամ ազգի ի՞նչ ներկայացուցիչ: Եթե ՈՒԵՖԱ-ն էլ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց ու անցավ իր օրինական սպառնալիքի իրականացմանը, այն է` դեպքերը կրկնվելու դեպքում Ռուսաստանի հավաքականին 2016 թվի առաջնության ընտրական փուլի վեց միավորից զրկելը, տեսնեմ էս դեպքում էլ ի՞նչ պատրիոտիզմից են երգելու: Երկրում հազիվ ֆուտբոլը նորմալ հուն են դուրս բերել: Բա համը չհանե՞ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ



Դիտվել է՝ 3580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ