ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Անցնել 19 վայրկյանի սահմանը

Անցնել 19 վայրկյանի սահմանը
08.06.2012 | 00:08

Ինչպես երևում է, Լոնդոնի օլիմպիական խաղերը համաշխարհային թեթև աթլետիկայի պատմության մեջ կարող են առանձնանալ ևս մեկ ֆանտաստիկ արդյունքով: Բանն այն է, որ աշխարհի ամենաարագ մարդը` ճամայկացի Հուսեին Բոլտը, լրջորեն նպատակադրվել է գերազանցել իրեն իսկ պատկանող երկու հարյուր մետր վազքատարածության համաշխարհային ռեկորդը, որը հավասար է 19,19 վայրկյանի և սահմանվել է սրանից երեք տարի առաջ: Բոլտը համոզված է, որ մարդու իրական հնարավորությունները թույլ են տալիս երկու հարյուր մետրում դուրս գալ տասնինը վայրկյանի սահմանագծից, ու ներկայումս ինտենսիվ պարապմունքներ է անցկացնում, մասնավորապես, տարածության աղեղային հատվածն անցնելու տեխնիկան բարելավելու համար:
Հիշեցնենք, որ նրան է պատկանում նաև հարյուր մետր վազքատարածության համաշխարհային ռեկորդը. այն հավասար է 9,58 վայրկյանի, համարվում է մարդու աներևակայելի հնարավորությունների ապշեցուցիչ ցուցանիշ: Նրան է պատկանում նաև ընթացիկ տարում այս նույն վազքատարածության լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան: Այս արդյունքը վազորդը ցույց է տվել Ադամանդե լիգայի իտալական փուլում (Հռոմ): Հաշվի առնելով վազորդի մարզական գերազանց պատրաստվածությունը` նրանից անակնկալ է սպասվում արդեն իսկ նույն լիգայի նորվեգական փուլում (Օսլո):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ