ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ստացվում է, որ ֆուտբոլը մոգոնել են կանանց համար

Ստացվում է, որ ֆուտբոլը մոգոնել են կանանց համար
08.06.2012 | 00:04

Այսօր կտրվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Հասկանալի է, որ նախ կլինի գլուխ պտտեցնող շքեղ տոնահանդես ¥բնական է, որ կազմակերպիչները դրա համար ջանք չեն խնայել¤, ապա կսկսվեն խաղերը, այն խաղերը, որոնց այնքան երկար սպասել է կախարդական այս խաղի երկրպագուն:
Աշխարհն իր գերազանց մասով նորից կնստի հեռուստաէկրանների առաջ, նորից կաղմկի ու կվիճի ամեն մի խաղից առաջ ու հետո, ամեն մի խաղից առաջ կփորձի գուշակել տվյալ խաղային օրվա հաղթողին, իր նախասիրած թիմին մտովի կհանի խմբայինից, կտանի play-off ու այստեղից կսկսի գլուխ կոտրել` ճիշտ արե՞ց, որ առաջին տեղով դուրս եկավ խմբայինից ¥խաղի տերն ինքն է, չէ՞, ինքն է խաղացողը¤, թե կարելի էր էն մեկի հետ ոչ-ոքի խաղալ կամ նույնիսկ պարտվել ավելի հարմար մրցակցի դեմ դուրս գալու համար:
Կսկսվի՜։
Այս օրերին առանձնապես ավելի խելոք կանայք ինչերի՜ կարող են հասնել ընտանեկան ներդաշնակությունն ավելի խորացնելու կամ նախկինում եղած խոչ ու խութերը հաղթահարելու ճանապարհին: Ճիշտ է, ընտանեկան բյուջեի ծախսերը կավելանան, խոհանոցում սովորականից ավելի երկար կլինեն, բայց հո՜ գիշերը կրած խաղից հետո ավելի կրած կլինեն: Իսկ եթե, Աստված մի արասցե, խաղը ցանկալի ավարտ չունենա, նրանք դարձյալ հաղթած կլինեն, որովհետև ընտանիքի թիվ մեկ համարը մխիթարության ու գուրգուրանքի առանձնահատուկ կարիք կունենա, իսկ նման բաները սովորաբար անվարձահատույց չեն մնում: Ասածիցս մի տեսակ ստացվում է, որ ֆուտբոլը մոգոնել են կանանց համար, բայց իմ մեղքը ո՞րն է, որ այս զարմանալի խաղը նաև այսպիսի որակներ ունի:
Լավ, չծանրանանք «թեմայի» վրա, անցնենք տնից հիմնարկ ¥ցանկացողները կարող են անցնել բակ, ընկերոջ, հարևանի, խնամու տուն¤:
Ա՛յ, այստեղ է, որ կսկսվեն բուն հակասությունները, որովհետև հնուց հայտնի բան է` մեկը տերտեր է սիրում, մյուսը` իրիցկին:
Ինչ է մնում անել երկրպագուներ ունեցող հիմնարկի խելոք ղեկավարի՞ն:
Սովորականից ավելի ճկուն լինել` հաղթածներին ոգևորել, պարտվածներին մարդկայնորեն կարեկցել` մեկի ավելացած էներգիան ավելի ավելացնելով, մյուսի կորցրածը հունի մեջ դնելով, որ գործը չտուժի:
Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ պիտի փիլիսոփա լինել:
Այսքանը` ընտանիքում` ընտանեկան, աշխատանքում` աշխատանքային մթնոլորտի կայունությունը պահպանելու առնչությամբ:
Հիմա դառնանք բուն խաղերին` ավելի լայն ընդգրկմամբ, փորձենք տեսնել մեր գլխին գալիքը` կախված նրանից` Իսպանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի՞, թե՞ մեկ այլ հավաքականի ֆուտբոլի երկրպագու ենք: Մինչև խոսքս շարունակելը, նախապես ասեմ, որ բերված շարքում մեր ազգայինի անունը միտումնավոր չեմ հիշատակում, որովհետև ինքներդ էլ պարզ հասկանում եք, որ խոսքը Եվրոպայի 2012 և ոչ թե 2016 թվի առաջնության մասին է: Այնպես որ, պայմանավորվում ենք. այս կտրվածքով իրարից նեղանալ չկա:
Ճիշտ է, Հայաստանը չկա, բայց Հայաստանի մարզաշապիկին հար և նման մարզաշապիկ կրող Իսպանիան կա ¥գիտեմ, որ հակառակը մտածողներն էլ կան, բայց դա թեմայից դուրս է¤, և սա քիչ բան չէ:
Չէ, չէ, Իսպանիայի` չեմպիոն դառնալու մասին ակնարկներ չեմ անում, ինձ աշխարհի վերջին առաջնության դասն էլ լիուլի հերիք է:
Ինչ դա՞ս:
Դե էն, էլի, որ առաջնությունից տասն օր առաջ հիմնարկի տղաները վիճում էին ապագա հաղթողի առումով, իմ նյարդերն էլ իրենց հիմնազուրկ ենթադրություններից տեղի տվեցին ¥ռեալ տագնապ կար, որ Աբրահամյան Ռազմիկս կարող է տալ Կապանի «Գանձասարի» անունը¤, ջղայնացած տեղիցս ելա, գրիչն առա ձեռքս, մոտեցա ու վերջերս «Բարսելոնից» նեղացած Ռուդիկ Ստեփանյանի առած աղյուսակի վրա գրեցի ¥էս առաջնության աղյուսակն էլ է նա առել¤, որ Իսպանիան է դառնալու չեմպիոն: Հիշեցնում եմ` առաջնությունից տասն օր առաջ:
Էս մի աղյուսակի վրա ինչ եմ գրե՞լ:
Բան էլ չեմ գրել` ընդառաջ գնալով կոլեկտիվի բուռն թախանձանքին: Իսկ թախանձանքը ձևակերպվել է այսպես` գիտե՛նք, որ գիտես` ով է չեմպիոնը, բայց արի առաջնության ինտրիգը պահպանենք:
Էհ, ուզում են` պահպանենք, մենք էլ կպահպանենք, թեպետ իրենք էլ են համոզված, որ եզրափակիչում հանդիպելու են Իսպանիան ու… Իսպանիան: Սակայն ինտրիգը պահպանենք նաև ընթերցողի համար ու գնանք տարբերակների քննության հաջորդայնության կարգով:
Գերմանիա՞ն` ասում եք: Բացի այն, որ սա, կարծեմ, հանրապետության նախագահի նախընտրելի հավաքականն է, գերմանացիները մեկ ուրիշ առավելություն էլ ունեն: Յոահիմ Լյովի ղեկավարությամբ տղաները հասունացել են կրկին առաջինը լինելու համար և ինչո՞ւ չպիտի պայքարեն, որ:
Հոլանդիա՞ն: Իսկ ո՞վ ասաց, որ պակաս արժանի տարբերակ է չեմպիոնության դռները ծեծող իր գերազանց որակի խաղով:
Էնտեղ ո՞վ է մնում:
Անգլիա՞ն։
Ֆրանսիա՞ն։
Մեկ ա՞յլ հավաքական։
Հարկավ արժանի են, բայց, ոնց որ թե, մի տեսակ շուտ չէ՞:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը շատ եմ սիրում: Էնտեղ լեյտենանտը, որպես իր արած գործի ամփոփում, ասում է` էս չորսդ հերիք եք: Թույլ տվեք, լեյտենանտին խմբագրելով, չորսի տեղը ասեմ` էս երեքդ հերիք եք, ու ասելիքս համարեմ ավարտված:

Հ. Գ. -Բայց ախր Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը շա՜տ է նման Հայաստանի ազգայինի մարզաշապիկին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ