Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր
31.05.2012 | 04:14

Նոր խաղաշրջանում ֆրանսիական «Նանտը» կգլխավորի հայազգի մարզիչ Միշել Դեր Զաքարյանը, ով սրանից չորս տարի առաջ էլ է մարզել թիմը: Հիշեցնենք, որ Դեր Զաքարյանը 1980-1988 թվականներին խաղացել է թիմի կազմում: Նոր մազչի նշանակումը պայմանավորված է ընթացիկ մրցաշրջանում ակումբի անհաջող ելույթներով: Ֆրանսիայի երբեմնի ութակի չեմպիոնն այս տարի այդպես էլ չկարողացավ վերադառնալ երկրի առաջին լիգա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ