«Միսս Եվրո-2012»-ը դեռևս չսկսված` ռուսները տոնեցին իրենց առաջին հաղթանակը:
Գերմանական Ռուստ քաղաքում անցկացված «Միսս Եվրո-2012»-ում քսանչորսամյա Նատալյա Պրոկոպենկոն ճանաչվել է թիվ մեկ գեղեցկուհի ու դարձել Եվրոպայի առաջնության պաշտոնական դեմք: Բացի հաղթողի թագից ու գավաթից` աղջիկն արժանացել է երկու հազար եվրո դրամական մրցանակի, ինչպես նաև տեր է դարձել… հեծանիվի: Մրցույթին մասնակցել են առաջնության եզրափակիչ դուրս եկած բոլոր տասնվեց երկրների ներկայացուցիչները` յուրաքանչյուրից մեկ հոգի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ