ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • «Գեղացիները Երևանը դարձրել են էկլեկտիկ քաղաք»

    «Գեղացիները Երևանը դարձրել են էկլեկտիկ քաղաք»

    10.04.2013| 17:22
    «Բուզանդի ու Ամիրյանի արանքում այնպիսի անճաշակ շենքեր են կառուցվել՝ գավառական սյուներով, որ չես ուզում անցնել էդ կողմերով: Քաղաքապետը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա կանգնի ասի` էս շենքը այլանդակություն ա, պիտանի մի բան թող սարքեն, գոնե` գոմ»,- այսօրվա ասուլիսում դժգոհեց Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:
  • «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    «Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

    10.04.2013| 16:32
    «Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է այս իշխանություններին: Ես էլ Րաֆֆիի կողքին եմ կանգնել, քանի որ դեմ էի Սերժ Սարգսյանին: Ընտրություններին չէի գնացել, քանի որ գիտեի, թե ով է ընտրվելու, և ինչ պետք է տեղի ունենա»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ: Երգահանի ձևակերպմամբ` «այսօր ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից, որովհետև Րաֆֆին ավելի պարկեշտ, լայնախոհ մարդ է, քան Սերժ Սարգսյանը»:
  • Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

    Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

    09.04.2013| 20:18
    «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները Բաղրամյան պողոտայի երթի մեջ դաժան ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են ոստիկանություն:
  • Արաբկիրի ոստիկանություն շտապօգնություն է կանչվել, որտեղ այս պահին ակտիվիստներն են

    Արաբկիրի ոստիկանություն շտապօգնություն է կանչվել, որտեղ այս պահին ակտիվիստներն են

    09.04.2013| 19:50
    ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի մուտքի մոտ այս պահին հավաքվել են շուրջ 20 քաղաքացիներ, ովքեր պահանջում են տեսակցություն՝ տարածքային բաժին բերման ենթարկված շուրջ 20 քաղաքացիների հետ:
  • Ոստիկանները ցուցարարներին դիմավորում են վահաններով և ռետինե մահակներով

    Ոստիկանները ցուցարարներին դիմավորում են վահաններով և ռետինե մահակներով

    09.04.2013| 19:35
    Այս պահին թեժ իրավիճակ է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ցուցարարները հասել են Բաղրամյան փողոցի սկիզբ, որտեղ նրանց դիմավորել են մեծ թվով ոստիկաններ՝ զինված վահաններով և ռետինե մահակներով:
  • Ծեծկռտուքի հետևանքով մի երիտասարդ է սպանվել

    Ծեծկռտուքի հետևանքով մի երիտասարդ է սպանվել

    09.04.2013| 19:32
    Պոլիտեխնիկի մոտ մի քաի ժամ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ ժամը 15.45 Երևանի Տերյան փողոցից թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1994 թվականին ծնված Տիգրան Հայրապետյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
  • Շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա

    Շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա

    09.04.2013| 16:13
    Yerkir.am-ը տեղեկություններով` երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:
  • Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    09.04.2013| 16:08
    Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
  • Պաշտոնների կռիվն սկսվեց

    Պաշտոնների կռիվն սկսվեց

    09.04.2013| 15:42
    Նախագահի նստավայում քիչ առաջ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականի դիմումը: Սերժ Սարգսյանը, ընդունելով այն, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հավելեց. «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատում եք բարդ պայմաններում և լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ:
  • «Քուր ու ախպոր» զրույց

    «Քուր ու ախպոր» զրույց

    09.04.2013| 15:27
    Նախագահի երդման արարողությունից հետո մարզահամերգային համալիրից Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը ձեռք -ձեքի աստիճաններով իջնում էին և բարձր -բարձր զրուցում: Երբ լրագրողները Ալեքսանյանին հարցեր էին տալիս, Բիշարյանը «փրկում» էր: Տեսնելով, որ լրագրողները նկարում են, Բիշարյանը, Ալեքսանյանի ձեռքը բարձրացնելով, ասաց. «Մի հատ նկարի` օ-րի-նաց, օ-րի-նաց»,-հետո էլ թե:-Վախից ձեռքը քրտնել ա»: