Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին

    Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին

    24.04.2013| 23:24
    Երբ առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին, չորրորդ դասարանում էի: Էն ժամանակ դպրոցում շատ չէին խոսում ցեղասպանության մասին: Իմ ուսուցիչն ասում էր, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրար հետ կապ չունեն, տարբեր են: Իջևանի շրջանում մի քանի ադրբեջանաբնակ գյուղ կար: Առավոտ ծեգին այդ գյուղացիներից շատերը գալիս մեր բակերում կաթումածուն էին վաճառում, ձու և կանաչեղեն:
  • Գյումրիում վրեժխնդրություն է եղել

    Գյումրիում վրեժխնդրություն է եղել

    24.04.2013| 23:21
    Երեկ Գյումրիում հնչած կրակոցների պատճառների մասին մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ, դա վրեժխնդրության հետևանք է: Հավելենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին կրակել էր Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա:
  • «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    24.04.2013| 23:16
    Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
  • «Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում»

    «Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում»

    24.04.2013| 17:13
    «Պետք է դատի տալ Թուրքիային»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասել է Ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆԸ: Նրա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում:
  • Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել

    Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել

    24.04.2013| 12:46
    Բանգլադեշի մայրաքաղաքի մոտակայքում փլուզվել է ութհարկանի շենք։ Զոհվել է ավելի քան 30 մարդ։ Մոտ 200-ը վիրավորվել են։ Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի ավերակների տակ կարող են հարյուրավոր մարդիկ մնացած լինեն։ Աղետի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր փնտրում են իրենց հարազատներին։ Շինությունում էին տեղակայված կարի ֆաբրիկա, բանկ և մի քանի խանութ։ ՙՄենք չգիտենք, թե դեպքի ժամանակ շենքում քանի մարդ է եղել, սակայն կարող ենք ասել, որ բավականին շատ»,- ասել է Բանգլադեշի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ջիբոն Միան։
  • Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    24.04.2013| 11:08
    Կար, ցավը մեջն էր... բայց դավանաբանական սխալ կա տեքստում` «Եվ աղոթք, որ քեզ չի փրկի»: Խոշոր հոգևոր սխալ, որ «ուդարը» կարող է հետ բերել: Բոլոր աղոթքները լսվում են երկնքում` ի տեղի, ի ժամի: Բոլոր աղոթքները պատասխանվում են` ի տեղի, ի ժամի:
  • «Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»

    «Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»

    23.04.2013| 17:53
    ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Գիտություն» հրատարակչությամբ լույս են ընծայել բանասիական գիտությունների դոկտոր Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» 700միավոր պատմափաստագրական սկզբնաղբյուրային նյութ պարունակող հայերեն և անգլերեն ստվար հատորները, իսկ թուրքերենը շուտով լույս կտեսնի:
  • «Մինչև հիմա չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն»

    «Մինչև հիմա չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն»

    23.04.2013| 17:17
    ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը վստահ է` ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունները չի քաղաքականացնում, ինչը, նրա համոզմամբ, անում են մյուսները: Նրան անհասկանալի է նաև ընդդիմադիրների այն հայտարարությունը, թե պատրաստվում են իշխանությունը խլել, քանի որ «պարզ չէ, ումի՞ց են խլում»:
  • «Ի՞նչ ենք անում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ոչինչ»

    «Ի՞նչ ենք անում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ոչինչ»

    23.04.2013| 16:38
    Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ, անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանն առնչվող խնդիրներին, նշեց, որ ցեղասպանության ճանաչման հասնելու համար, բացի ժողովրդական դիվանագիտությունից, կարևոր է նաև փաստագրական գրքերի տպագրումը միջազգային ասպարեզում:
  • «Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը»

    «Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը»

    23.04.2013| 16:25
    «Այսօր ցեղասպանության ճանաչման գործընթացը գտնվում է այնպիսի մի փուլում, որը դադարեցնել հնարավոր չէ: Եվ թուրքական ու ադրբեջանական համատեղ ջանքերը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը կասեցվի: Թուրք պատմաբանները նույնպես նշում են, որ պրոցեսը անկասելի է , քանի որ արդեն ստացել է մեծ տարածում և մեծ արձագանք: Թուրքական իշխանությունում արդեն պետական մակարդակով ստեղծվել է մի մարմին, որը Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ պետք է պայքար սկսի`ճանաչման գործընթացը վիժեցնելու նպատակով, և անգամ փոխվարչապետի մակարդակով անցկացվում են քննարկումներ և նիստեր` Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման ուղղությամբ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե թուրքական պետությունը որքան է վախենում Ցեղասպանության ճանաչման փաստից»,-այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: