Այսօր ՀՀ կառավարության հ/հ 12/4547-12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հ/հ 150/29003-12 կողմերից ծանուցում է ուղարկվել այն մասին, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) Արցախյան ազատագրական պայքարի ու Շուշիի ազատագրման մասին գեղարվեստական ֆիլմը նկարահանելու ֆինանսավորման խնդրանքով մեր դիմումը վերցվել է քննարկման:
«Տասը տարի առաջ ես առաջին անգամ եկա Երևան և ասացի, որ երեք շաբաթ պիտի մնամ այստեղ: Բայց երեք շաբաթ հետո ասացի, որ չեմ ուզում գնալ այստեղից: Ապրեցի Երևանում երեք տարի, որովհետև շատ սիրեցի Երևանը»: Չզարմանաք, բայց այս խոսքերն ասողը ԱՄՆ-ի քաղաքացի, ջազ երաժիշտ Զեյդ Նեսերն է:
Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում վերջինս կատարելու է համապատասխան ներդրումներ` ապահովելով տեխնիկապես հագեցած լսարաններ:
Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:
Միջոցների ընտրության մեջ որևէ խտրականություն չդնելով` տիկին Ալվարդը գրոհում է կրթօջախի վրա, հարազատ եղբոր ընտանիքի վրա, առհասարակ հողմացրիվ անում բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ փորձ կանեին կանգնելու նրա ճանապարհին, այն է` որդուն կարգել տնօրեն։ Նարեկն աշխատեց ու իր տեղում էր։
«Արվեստի ստեղծագործությունը ինչ-որ անսահմանություն է։ Այն իր մեջ ամփոփում է ամբողջ աշխարհը։ Այն մի միկրոտիեզերք է` ընդհանուր առմամբ անսպառ, և հասկանալի` միայն որոշ առանձին արտաքին մանրամասնություններում»։
Օսվալդ ՇՊԵՆԳԼԵՐ
Այսօր գրողների տանը կայացավ «Արդի իրանական դրամատուրգիա» գրքի շնորհանդեսը, գիրք, որը ներառում է ժամանակակից Իրանի տասն անվանի դրամատուրգների մեկական ստեղծագործություն (թարգմանիչներ՝ Նունե Հովհաննիսյան, Էդվարդ Հախվերդյան, Գևորգ Ասատրյան):
Մրցույթին կարող է մասնակցել «Օրվա բանաստեղծություն» ֆեյսբուքյան խմբի անդամներից յուրաքանչյուրը, ինչպես նաև խմբի անդամի կողմից երաշխավորված բանաստեղծը՝ բանաստեղծի համաձայնությամբ:
Ես երբեմն, որ խոսում եմ ննջեցյալների մասին, ասում եմ, որ բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից Աստծու կամքով,, մտնելու ենք այդ խոր փոսը, սակայն ոմանք մնում են այնտեղ, իսկ ոմանք էլ դուրս են գալիս այդ մռայլ, խոնավ ու անհատակ փոսից:
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր...