ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 
  • Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում

    Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում

    08.06.2013| 11:09
    Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իսպանացի աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգչուհու հետ հանդես կգան նրա դուստրը՝ Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:
  • Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    08.06.2013| 11:05
    Վրաստանի կրթության նախարարը մտադիր է ռուսաց լեզուն կրկին ներառել դպրոցական ծրագրի մեջ: Գեորգի Մարգվելաշվիլին չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա այն, և արդյոք դրա համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ:
  • Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    07.06.2013| 14:41
    Մեկնարկեց Ա. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։
  • Հոբելյանական «Ոսկե ծիրանին» ընդառաջ

    Հոբելյանական «Ոսկե ծիրանին» ընդառաջ

    07.06.2013| 13:56
    Կայացավ «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» 2013-ի արտամրցութային ծրագրերը` Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք, Երեւանյան պրեմիերաներ, Քույր փառատոներ:
  • «Եթե հոգնել եք, դադար առեք,  բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»

    «Եթե հոգնել եք, դադար առեք, բայց մի՛ լքեք, մի՛ թողեք մարտադաշտը»

    07.06.2013| 12:10
    Նկարիչների միությունում բացվել է չեխաբնակ, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ աշխատանքների ցուցահանդեսը: Մեզ հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ ներկայացվել են իր տարբեր տարիների աշխատանքները` 54 գեղանկար, որոնցից մոտ տասը երբևէ չեն ցուցադրվել:
  • «Երջանկությունն այն է,  ինչ տեսել եմ իմ օբյեկտիվից»

    «Երջանկությունն այն է, ինչ տեսել եմ իմ օբյեկտիվից»

    07.06.2013| 12:06
    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է պոլսահայ լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
  • «Եղիր գիտունին գերի,  մի՛ եղիր անգետին սիրելի…»

    «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի…»

    07.06.2013| 12:06
    Այս հրապարակման վերտառությունում վկայակոչված հայկական ժողովրդական ասացվածքով եմ ուզում սկսել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետև` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) հրատարակած աշխատանքների, գիտահանրամատչելի ֆիլմի և ընդհանրապես բազմաբնույթ գործունեության մասին պարբերական մամուլում («Ազգ» օրաթերթ, 09. 02. 2013 թ.,«Իրատես de facto», 2013 թ., 28, 30, 31 համարներ) հաճախակի դարձած մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի շարունակական քննադատող-վարկաբեկող հրապարակումների պատասխանը: Հրապարակումներ, որ պարբերաբար ուղեկցվում են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ուղղված անհարկի, հաճախ նաև վիրավորական արտահայտություններով։
  • «Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»

    «Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»

    07.06.2013| 11:34
    Վերջերս իմ անձնական գրադարանը հարստացավ երկու արժեքավոր գրքով` Գրիգոր Մովսիսյանի «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» և անգլերենից նրա թարգմանությամբ` Սադհու Սունդար Սինգհի «Տիրոջ ոտքերի մոտ» աստվածաբանական երկերով: Երկու գիրքն էլ նկարազարդել է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը` ընթերցողին նաև պատկերների լեզվով հասու դարձնելով այդ գրքերի խորախորհուրդ բովանդակությունը: Գրքերը հատվածաբար տպագրվում են «Իրատես de facto»-ի համարներում, ինչպես և տեղադրված են մեր կայքի «Օնլայն ընթերցում» բաժնում: Իմ հյուրն այսօր ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է:
  • Որ տնտեսությունն իսկապես լինի գիտելիքահենք

    Որ տնտեսությունն իսկապես լինի գիտելիքահենք

    07.06.2013| 11:30
    Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը: Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին` ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու ուսումը համալսարանում համատեղելով` տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել:
  • Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    07.06.2013| 01:27
    «Իրական հոգեբանական թատրոնը» ստեղծվել է 2008-ին և մինչև 2012-ը, չունենալով իր հիմնական տարածքը, թատրոնի անձնակազմը, առանց որևէ մեկի ֆինանսական աջակցության, բեմադրել է 8 ներկայացում և դրա հետ մեկտեղ հոգացել թատրոնի անհրաժեշտ կարիքները: