03.10.2013|
14:20
Ագնոստիցիզմի փիլիսոփաներից մեկը հարյուր տարի առաջ նկատել է, որ թռչունները երբեք մթնոլորտից դուրս չեն գալիս, և այդ անալոգով ենթադրել է, թե մահկանացու մարդը երբեք չի կարող թափանցել հավիտենություն: Քանի որ երկինքը և երկինքների Երկինքը չեն կարող Աստծուն պարփակել (Գ Թագ. 8.27), ապա ոչ թե Տիեզերքն է Աստծո, այլ Աստված է Տիեզերքի սահմանը: Երկինքը միայն Նրա աթոռն է, և Երկիրը` Նրա ոտների պատվանդանը (Ես. 61.1):