ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 
  • «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    27.11.2013| 17:30
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
  • «Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում»

    «Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում»

    27.11.2013| 14:55
    Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Ռաֆայել Գրիգորյանն է: Դերերում` Ժենյա Ներսիսյան, Սամվել Սարգսյան, Ռաֆայել Գրիգորյան, Մարո Հակոբյան և այլք:
  • Բարոկկո երաժշտության երեկո

    Բարոկկո երաժշտության երեկո

    27.11.2013| 14:54
    Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին կներկայացնի բարոկկո երաժշտության երեկո: Ծրագրում` Բախ, Պերգոլեզի, Վիվալդի, Հենդել, Չեստի, Մոնտեվերդի Ելույթ կունենան նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ` միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա-Մարիա Մկրտչյանը (սոպրանո) և «Ֆեստո» միջազգային մրցույթի դափնեկիր Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո):
  • Տարածաշրջանային խնդիրների քննարկում

    Տարածաշրջանային խնդիրների քննարկում

    27.11.2013| 11:32
    Դեկտեմբերի 2-6-ը Երևանում կանցկացվի «Հարևաններ. հայացք Հայաստանից» խորագրով երիտասարդական գիտաժողովը։ Այն իրականացվում է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Ամերիկայի հայկական համագումարը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
  • Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    26.11.2013| 14:26
    Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է «Լավագույն գիտական նախագիծ-2013» խորագրով մրցույթ երիտասարդ գիտնականների համար:
  • «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

    «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

    26.11.2013| 13:22
    «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Մրցույթը կբացի Շվեդիան, կեզրափակի Ռուսաստանը:
  • Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    26.11.2013| 12:43
    Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Ֆիլմը կյանքի և մահվան, հույսի և հուսահատության մասին է, մեծ իմաստով` ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի:
  • Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

    Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

    25.11.2013| 18:55
    Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
  • Եվ խմելու էին 2 հազար լիտր գինի  

    Եվ խմելու էին 2 հազար լիտր գինի  

    25.11.2013| 18:53
    Հայֆայի համալսարանի հնագետները մի քանի տարվա պեղումներից հետո գտել են խնջույքների սրահը և գինու մառանը՝ 40 սափորներով, որոնցում պահվել է 2000 լիտր գինի: Գինին պատրաստվել է մ.թ.ա. 18-րդ դարում և, իհարկե, ապրանքային տեսք չունի` չորացել է:
  • Թե արքան կիմանա՜ր

    Թե արքան կիմանա՜ր

    25.11.2013| 18:50
    Բրիտանացի ամուսիններ Էնջի ու Ռոդրի Փաուելները տունը վերանորոգելու ժամանակ հայտնաբերել են Հենրի 8-րդ արքային պատկերող որմնանկար, որն ուշադիր զննելուց հետո պարզել են, որ միապետի որմնանկարում քողարկված ներկայացված է սատանայի դեմքը, որը տեսնելու համար հարկավոր է որմնանկարը գլխիվայր շրջել: