ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ցատկերն» ու «անկումները»` Դիանա Հակոբյանի նկարներում

«Ցատկերն» ու «անկումները»` Դիանա Հակոբյանի նկարներում
16.10.2013 | 11:06

Երևանի կենտրոնում գտնվող «Դալան» պատկերասրահում երեկ բացվեց արվեստագետ Դիանա Հակոբյանի գեղանկարչական և վիդեո աշխատանքների ցուցահանդեսը:

«Անկումներ» և «թռիչքներ» պատկերող աշխատանքները, որոնցում ներանձնական ապրումները միահյուսված էին արտաքին աշխարհից եկող ազդակներին, հետաքրքրել և պատկերասրահ էին բերել ժամանակակից արվեստի սիրահարներին: Այստեղ մենք հանդիպեցինք «պատահականությունները պլանավորող» արտիստ Գրիգոր Խաչատրյանին, երիտասարդ գրող Արմեն Օհանյանին, Ջեյմս Ջոյսի անմահ «Ուլիսես»-ը հայ ընթերցողին հասու դարձրած Սամվել Մկրտչյանին, «Արտերիա» էլեկտրոնային մշակությանին հանդեսի խմբագիր Մկրտիչ Մաթևոսյանին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, նկարիչ Նարեկ Ավետիսյանին, մշակութաբան Արա Նեդոլյանին, երիտասարդ ակտիվիստների և շատ ուրիշների: Այստեղ էր նաև տարեսկզբին հայկական ձախողված հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հեղափոխությունը խորհրդանշող նարնջագույն շապիկով: Նրանք շրջում էին ցուցասրահում և ուշադիր դիտում Դիանայի աշխատանքները:
Ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ Դիանան դեռ ունի անավարտ գործեր, որոնց վրա շարունակում է աշխատել, նկարել:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները վերնագրված էին «Անկումներ». դրանք պատկեր-պատմություններ են անկումների և թռիչքների մասին:
«Արվեստանոցում կան գործեր, որոնք չկարողացանք բերել, սրանք նրա ստեղծագործությունների մի մասն են»,- ասաց Եվա Խաչատրյանը:
«Ինչո՞ւ անկումներ: Իր ստեղծագործությունները մի կողմից անձնական են, ներկայացված է հոգեբանական շերտը: Իսկ կտավներում ավելի շատ պատկերված են երիտասարդները: Պատկերված թռիչքներն ու անկումները կապված են և՛ անցյալի հետ, և՛ ապագայի: Այդ զգացողությունները հաճախ երազում ես ունենում. երբ թռչում ես, և թռիչքդ անընդհատ երազի մեջ է»,- Դիանայի աշխատանքներն այսպես է մեկնաբանում ցուցահանդեսի համադրողը:
Եվան կարևորում է նաև խաղի տարրերը՝ ցուցադրված վիդեոաշխատանքներում:
Ինքը՝ Դիանան, մեր զրույցի ժամանակ նշեց, որ նախագիծը մտահղացել է մեկուկես տարի առաջ: Իսկ ցուցահանդեսը բացել է ընկերների հորդորով:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ