Մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը` «Էպոսի օր» խորագրի ներքո: Միջոցառման կազմակերպիչն է «Սասնա տուն. քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 -ի ապրիլին մեկնարկած ծրագրի շրջանակում անցկացվել են շարադրությունների, շախմատային, վիպասանական հանրապետական մրցույթներ, ինչպես նաև` կազմակերպվել է էպոսին նվիրված թեմատիկ դասախոսություններ: