Սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կկայանա Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերը, որին կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի ազգային համակարգող Արև Սամուելյանը: Պատիրակության կազմում ընդգրկված են գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, քանդակագործ Մելիք Շահնազարյանը,նկարիչ Աշոտ Գրիգորյանը և «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Լիլոյանը: