ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Բաց դռները» նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին

«Բաց դռները»  նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին
09.05.2013 | 12:30

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հրավերով 2012-ի հոկտեմբերի 29-30-ը Հայաստանում էին Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը: Ծրագիրը նպատակ ունի օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ:

Այս տարի «Բաց դռներ» ծրագիրը նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:

Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել է մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել են 12-ը: Հայաստանից ներկայացվել է լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը:

«Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 և 6.000 եվրո մրցանակներով:

Հարկ է նշել, որ որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի Կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև հայկական` վերջին 20 տարում նկարահանված ֆիլմերի մեծ ընտրանի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ