ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

NASA-ի գիտնականները կանխատեսում են գալակտիկաների բախում

 NASA-ի գիտնականները կանխատեսում են գալակտիկաների բախում
01.06.2012 | 09:50

NASA-ի աստղագետները Hubble աստղադիտակի միջոցով պարզել են, որ երկու գալակտիկաների` Ծիր Կաթինի, որի մեջ է գտնվում Արեգակնային համակարգը, և Անդրոմեդայի միգամածության միջև տեղի է ունենալու բախում:
Ըստ PBK-ի գիտնականների, վերոհիշյալ գալակտիկաները շարժվում են միմյանց ուղղությամբ, քանի որ նրանց վրա ազդում է ձգողականությունը: Ժամանակի ընթացքում, որը կտևի մոտ 4 միլիարդ տարի այդ երկու գալակտիկաները կբախվեն միմյանց և, ամենայն հավանականությամբ, կմիաձուլվեն: Գիտնականների կարծիքով, Արևի և Արեգակնային համակարգի դիրքի վրա այդ իրադարձությունը փոքր ազդեցություն կունենա: Աստղերի հետ բախումները նրանք նույնպես անհնար են համարում, քանի որ նրանց միջև հեռավորությունը բավական մեծ է:
Սակայն գործընթացը, ըստ գիտնականների, կհանգեցնի նոր աստղերի ձևավորման:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ