Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Արանքում մեզ պես մանր-մունր անխելքներն են տուժելու

Արանքում մեզ պես մանր-մունր  անխելքներն են տուժելու
07.09.2023 | 15:36

Եվրոպայում ծվարած միջազգային իրավունքի մի մասնագետ (չգիտեմ՝ ինչքանով մասնագետ) փորձում է հավատացնել, որ ԱՄՆ ը իր գործողություններով կանխում է պատերազմը մեզ մոտ։ Ես չգիտեմ՝ ինչքանով է սա ճիշտ, բայց էս մարդը հավատացնում է, որ 1921-ին հենց ԱՄՆ ն է փրկել Սյունիքը մեզ համար։ Ա՜յ սա նորություն էր։ Տեղին կլինի հիշեցնել, որ ԱՄՆ-ի Սենատը ուղղակի հրաժարվեց ժամանակին վերցնել Հայաստանի մանդատը՝ չտեսնելով դրանում ոչ մի պրակտիկ օգուտ, ու ընդհակառակը՝ աչքի տակ ունենալով ամեն տեսակի գլխացավանք էս տարածաշրջանի հետ կապված։ Հա, ԱՄՆ ը, ամերիկյան շատ կազմակերպություններ փրկեցին տասնյակ հազարավոր հայ որբերի սովամահությունից, բայց՝ ոչ ավելին։

Մեզ երբեք մեր պատմության ընթացքում ոչ մեկը չի փրկել՝ ո՛չ սիրուն աչքերի, ո՛չ քրիստոնեական կրոնի, ընդհանրապես՝ ո՛չ մի պատճառով։ Հիմա էլ չեն փրկելու։ Իմացեք, մեծ ձյաձաները միշտ իրար մեջ են պայմանավորվում'՝ նույն ԱՄՆ ը, Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան... Հիմա էլ, վերջին հաշվով, վաղ թե ուշ տենց է լինելու։ Արանքում մեզ պես մանր-մունր անխելքներն են տուժելու, որ սրանց ձեռքին ընդամենը գործիք են։ Զգույշ եղեք:

Ժան Մանվելյան

Դիտվել է՝ 7062

Մեկնաբանություններ