ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսական արջն ավելացնում է այն դեպքերի ցանկը, որոնց յուրաքանչյուրի առկայության դեպքում կարող է գործադրել իր միջուկային

Ռուսական արջն ավելացնում է այն դեպքերի ցանկը, որոնց յուրաքանչյուրի առկայության դեպքում կարող է գործադրել իր միջուկային
28.09.2024 | 20:43

ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքին ուղղված Կրեմլի միջուկային ազդանշանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի Միջուկային դոկտրինի թարմացման անհրաժեշտության մասին: Պուտինը երկու օր առաջ, «Газета.Ру»– ի տեղեկացմամբ , առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մեջ: Ի՞նչ են նշանակում այդ փոփոխությունները, ի՞նչ նպատակներ են հետապնդում դրանք:

«Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների մասին» ՌԴ նախագահի հրամանագրի նորացված հրատարակության նախագծով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիա համարել ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ համատեղ հարձակումը:

Ընդգծենք, որ վերոնշյալը լիովին համապատասխանում է ՌԴ Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի հարձակմանը, որը մինչ այժմ իրականացվել ու շարունակում է իրականացվել միջուկային տերություններ հանդիսացող ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի եթե ոչ մասնակցությամբ, ապա առնվազն աջակցությամբ:

Բացի այդ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան Բելառուսի՝ որպես Միութենական Պետության մասնակցի դեմ ագրեսիայի, ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ հակառակորդը սովորական զենք օգտագործելով, կրիտիկական սպառնալիք է ստեղծում պետության ինքնիշխանության համար։

Նկատենք, որ ՌԴ այժմ գործող Միջուկային դոկտրինի , ինչպես նաև Ռազմական դոկտրինի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառման, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է պետության բուն գոյությունը:

Պուտինի խոսքով՝ այսօր միջուկային եռյակը մնում է ՌԴ- ի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը, աշխարհում ռազմավարական հավասարության և ուժերի հավասարակշռության պահպանման գործիքը:

«Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակը դինամիկ փոխվում է, և մենք պարտավոր ենք դա հաշվի առնել,- ասել է նախագահը:- Այդ թվում՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների համար ռազմական սպառնալիքների և ռիսկերի նոր աղբյուրների առաջացումը»:

Փաստաթղթի նախագիծը հստակ արձանագրում է Մոսկվայի՝ միջուկային զենքի կիրառմանն անցնելու պայմանները։ Նշված զենքի կիրառման հնարավորությունը կդիտարկվի արդեն նաև օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային մեկնարկի և ՌԴ պետական սահմանը հատելու մասին հավաստի տեղեկատվություն ստանալիս։ Ըստ նախագահի, խոսքն այս դեպքում ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող

սարքերի, հիպերձայնային և այլ թռչող սարքերի մասին է:

Այս պահին վերոնշյալ դրույթը վերաբերում է միայն բալիստիկ հրթիռներին: Ընդգծենք, որ այժմ գործող ՌԴ Միջուկային դոկտրինի համաձայն, «Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը որոշող պայմաններն են.

ա) Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների տարածքները գրոհող բալիստիկ հրթիռների արձակման մասին հավաստի տեղեկատվության ստացումը:

բ) Հակառակորդի կողմից Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների տարածքներում միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կիրառումը:

գ) Հակառակորդի ազդեցությունը Ռուսաստանի Դաշնության կարևորագույն պետական կամ ռազմական օբյեկտների վրա, որոնք շարքից հանելը կհանգեցնի միջուկային ուժերի պատասխան գործողությունների խափանմանը:

դ) Ագրեսիան Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմամբ, երբ վտանգված է պետության բուն գոյությունը»:

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ նաև առաջարկվել է ընդլայնել այն երկրների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց նկատմամբ իրականացվում է միջուկային զսպում, և լրացնել այն սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար նման միջոցներ են կիրառվում:

«Բոլոր ճշգրտումները խորապես ճշտված են և համաչափ են Ռուսաստանի Դաշնության դեմ ժամանակակից ռազմական սպառնալիքներին և ռիսկերին»,- եզրափակել է նախագահը:

Մեկնաբանելով միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքների առաջարկվող լրացումները, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դրանք անվանել է «իրադարձություն, որին սպասում էին»։

Մեդվեդևի խոսքով՝ բոլորին հասկանալի է, թե որ երկրների մասին է խոսքը ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ համատեղ հարձակումը Ռուսաստանի դեմ որպես ագրեսիա դիտարկելու առաջարկության մեջ (այստեղ մենք բացենք փակագծերը՝ ՈՒկրաինայի, Լեհաստանի, մերձբալթյան երեք պետությունների)։

«Մեր երկրի կողմից միջուկային բաղադրիչի օգտագործման նորմատիվային պայմանների փոփոխությունը կարող է սառեցնել այն հակառակորդների եռանդը, որոնք դեռ չեն կորցրել ինքնապահպանման զգացումը»,- հայտարարել Է Մեդվեդևը:

Վլադիմիր Պուտինը միջուկային դոկտրինի փոփոխությունն առաջին անգամ հնարավոր է համարել ս. թ. հունիսին, Պետերբուրգյան 27- րդ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։ Այն ժամանակ նախագահը հայտարարել էր, որ դա «կենդանի գործիք է», ուստի Ռուսաստանը չի բացառում ճշգրտման հնարավորությունը։

Նույն ամսին ՌԴ ղեկավարը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՌԴ- ն մտածում է իր միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխությունների մասին: Դրանք, Պուտինի խոսքով, կապված են Արևմուտքում միջուկային զենքի կիրառման շեմի իջեցման հետ։ Նկատի ունենալով ՌԴ միջուկային դոկտրինի լրացումների, փոփոխության անհրաժեշտությունը, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը սեպտեմբերի 1-ին ասել է, որ այն նաև «պայմանավորված է վերջին տարիների հակամարտությունների զարգացման փորձի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, ներառյալ, իհարկե, այն ամենը, ինչը կապված է մեր արևմտյան հակառակորդների էսկալացիոն կուրսի հետ»:

Այսպիսով Ռուսաստանը պատրաստվում է նույնպես իջեցնել միջուկային զենքի կիրառման շեմը, և սա, կարծում ենք, առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից ՈՒկրաինային գնալով ավելի հեռահար զենքեր և դրանցով ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքի խորքերը հարվածելու թույլտվություն տալու՝ արդեն բավական ժամանակ հրապարակայնորեն արծարծվող մտադրությունների, առաջարկությունների, պահանջների, ի վերջո, միանգամայն իրական հնարավորության կամ ռիսկի հետ:

ՌԴ Միջուկային դոկտրինի փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաև ներկայիս և դեռ անորոշ ժամանակով շարունակվող պատերազմի այլ սպառնալիքներից և իրողություններից, մասնավորապես, ՈՒկրաինայի կողմից հարվածային ԱԹՍ- ների կամ ամերիկյան F-16 բազմանպատակային կործանիչ- ռմբակոծիչների առաջիկա հնարավոր զանգվածային կիրառման հետ կապված, վերջիններիս նոր խմբաքանակներ ստանալուց հետո:

Փաստաթղթի փոփոխությունից հետո ՌԴ- ն ՈՒկրաինայի համապատասխան թիրախների նկատմամբ կարող է միջուկային զենք կիրառել իր սահմանը հատելուց հետո, ասենք, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի կամ երկրի խորքում գտնվող ռազմավարական ավիացիայի տեղակայման օդանավակայանների ուղղությամբ տասնյակ հարվածային ԱԹՍ- ների կամ ռազմական ինքնաթիռների թռիչքի դեպքում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ