ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երբեք որևէ հոգևորական չի արտահայտվել Մայր Տաճարի վերաօծումը հետաձգելու օգտին

Երբեք որևէ հոգևորական չի արտահայտվել Մայր Տաճարի վերաօծումը հետաձգելու օգտին
26.08.2024 | 14:48

Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի առնչությամբ Մայր Աթոռի հայտարարությունը հասկանալիորեն մեծ ոգևորություն է առաջացրել: Ցավոք, այս թեման ևս որոշ շրջանակներում ընկալվեց իբրև շահարկման հարմար նյութ: Դեռ առիթ կլինի հանգամանորեն արձագանքելու այդ շահարկումներին, իսկ այս ձևաչափով հակիրճ անդրադառնամ առնվազն երկու «պնդման»:

ա) Վերականգնողական աշխատանքներն իբրև միտումնավոր ձգձգելու կտրվածքով հեղինակներին հիշեցնեմ, որ նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը, իսկ ահռելի ծավալի աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար և հանգամանորեն հանրությունը իրազեկվել է թե՛ «Շողակաթ» հեռուստաընկերության, և թե՛ Մայր Աթոռի լրատվության ծառայության միջոցով. առանվազն երեք շերտ որմնանկար է հեռացվել պատերից և ամբողջությամբ վերականգնվել: Իսկ եթե ժամկետն է իրենց «անհանգստացրել», ապա համեմատության համար թող հիշեն, որ Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման մեջ է՝ սկսած 2019 թ. ապրիլի 15-ից և դեռ չի ավարտվել: Այդ տաճարի վերաօծումը նախատեսված է 2024 թ. դեկտեմբերին, բայց պաշտոնապես հայտարարվել է, որ վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաև դրանից հետո (այնպես որ, «Տաճարը բացումից մեկ ամիս առաջ անավարտ է» վերտառությունը առնվազն տեղին չէ): Ընդ որում, Աստվածամոր տաճարի վերականգման համար արդեն ծախսվել է 1 մլրդ եվրոյից ավել:

բ) Երբեք որևէ հոգևորական չի արտահայտվել Մայր Տաճարի վերաօծումը հետաձգելու օգտին, միակ մտահոգությունը եղել է առկա խոչընդոտները (այդ թվում, հարկային ու մաքսային վարչարարության կողմից հրամցված) հնարավորինս արագ հաղթահարելու հարցը:

Սա այն հարցերից է, որ Գերագույն Հոգևոր Խորհրդում դե ֆակտո եղել է առավել քննարկված և լուսաբանված, իհարկե՝ Արցախի և Հայաստանի կացության ծանր վիճակի հարցերից հետո: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկադրված է եղել, Երկրի ծանր կացությունը հաղթահարելու գործին ամեն գնով աջակցելուն զուգահեռ, ինչը չնախատեսված հսկայական ներուժ է պահանջել և պահանջում, ավարտին հասցնել այդ խիստ կարևոր գործը:

Հարցադրումները չափազանց շատ են, բայց բավարարվենք այսքանով:

Աստված Հայ Եկեղեցուն և Հայ ազգին պահապան:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ