ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Փողն է իր շարժիչը, այլ ո՛չ թե Մարդ մնալը

Փողն է իր շարժիչը, այլ ո՛չ թե Մարդ մնալը
19.07.2024 | 18:29

Ես հաշիվս վաղուց կորցրել եմ, թե քանի երկրում եմ եղել, բայց որևիցե պետությունում չեմ տեսել նիկոլի, աննայի ու իր յուրայինների նման չտես, գեղցիներ։

Նույնիսկ ցիգանները, կամ, եթե կուզեք գնչուներին, չեք տեսնի չանթիքները հետևից գցած, լակոտներով ու ախռանայով, արտգործնախարար արաբաթով վեր կենան Եվրոպայի փողոցները չափչփեն։

Էդ բոշի չանթիքներով ֆռֆռան, մի հատ էլ նկարեն ու գցեն Տիկ Տոկ, կամ էս ու էն սոցցանց։

Որևիցե բուրգոմիստր, եվրոդեպուտատ, տո թագավոր, կամ թագուհի նման անճաշակ հագուկապով, հետն էլ, երբ նիկոլի վրա ո՛չ

«կաստումն ա» կոճկվում, ո՛չ էլ շալվարն ա փորի վրա գալիս, պետության բյուջեյից վճարվող լուսանկարչին ասի հետևներիցս արի ու նկարի, քցի թող սաղ նայեն, պայթեն նախանձից։

Հա՛, ու էդ նկարածներն էլ լայքեն ու տարածեն ֆեյքերը։

Այդքան երկրներում եղա, միլիոնատեր, միլիարդատերների հետ նստեցի, ելա, երբեք որևիցե մեկը ցույց չտվեց, որ ինձնից հարուստ է։ Մարդիկ հեծանիվով, եթե երթևեկում են, ապա դա անում են ամեն օր ու ոչ նկարվելու, փիառվելու համար, որ հետո ասեն.

- Հեծանիվը ցավ ա, հետույքս մտնում, ելնում ա, կայֆ չեմ ստանում։

Որևիցե երկրում ես չտեսա էսքան մահ, հողերի հանձնում, թույն ու թարախ գեներացրած ղեկավարի։

Չե՛ք գտնի։

ՈՒ նիկոլի կերպարը ՀԱՅ ազգի կերպարի պատկերացումը կմնա, բոլոր ազգերի մոտ, դեռ երկար տարիներ ու դարեր։

Մենք, ՀԱՅ-երս այսուհետ եղկելի, զզվելի, ստախոս, հիմար, ապուշ, ցիգան ազգ ենք պատկերացվելու ոչ միայն ալիևների կողմից, այլ համատարած, որովհետև այդ կերպարը կերտողը պետականությունը զգետնած ապրում, շնչում, աշխարհով ֆռֆռում, ցուցադրվում է։

Եվ նա մնում է անպատիժ, մնում է ազատության մեջ, հանդուրժվում ու ընդունվում է բոլորի կողմից, ով համակերպվել է և փողն է իր շարժիչը, այլ ո՛չ թե Մարդ մնալը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/3763114043913579

Դիտվել է՝ 4016

Մեկնաբանություններ