ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարգարիտ Եսայան. Մարդու մեջ կորել է մարդը և սա հղի է անկանխատեսելի հետևանքներով

Մարգարիտ Եսայան. Մարդու մեջ կորել է մարդը և սա հղի է անկանխատեսելի հետևանքներով
26.06.2020 | 12:04

Հայաստանը փոքր երկիր է,այստեղ բոլորը բոլորին եթե ոչ անձամբ,երկրորդ կամ երրորդ անձերի շնորհիվ հաստատ ճանաչում են, ընկեր են, սանիկ, համակուրսեցի, քավոր-սանիկ եւ այլն: Ոնց էլ լինի մի օր իրար կհանդիպեն Նիկոլը եւ մյուսները, ՍԴ ինքնահռչակ Վահեն եւ մյուսները, քպները եւ բհկները, էդմոնները եւ մենք, մի խոսքով, հիմա հարց, ինչու է Նիկոլը բոլորին այսպես լարում իր դեմ, էդ ինչ առյուծի կաթ է կերել,որ մարդկային ամեն ինչ փորձում է ոչնչացնել։ Եթե իրեն թվում է հավերժ է Լենինի պես, սխալվում է, մի օր մի դալանում նրա դեմ կկանգնի մեկը ում ծնողին,եղբորը,հարազատին ինքը բացիլ է անվանել․․․Մարդկային ամեն ինչ ոչնչացնելու այս նիկոլիզմը հոգեբանության մեջ մենակի սինդրոմ ունի։ Եվ չի բացառվում,երբ շուտով հերթական մեկ այլ էքսցենտրիկ ելույթում ինքն իրեն բացիլ կանվանի եւ կինքնատուգանվի, կամ կհայտարարի, թե պատրաստվում է կտրել իր ձեռքը, որովհետեւ այն իրեն չի ենթարկվում․․․

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ