ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Ում համար՝ խաչ, ում համար՝ խաչագողության խոպան հող

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Ում համար՝ խաչ, ում համար՝ խաչագողության խոպան հող
16.10.2016 | 10:19

Հայաստանում Մամուլի աշխատողի օրն է: Այսինքն՝ ոչ միայն լրագրողների, այլև սրբագրիչների, էջադրողների, ձևավորողների, թերթավաճառների: Նրանց բոլորին՝ շնորհավորանքներ: Իսկ լրագրողներից (և խմբագրիներից, իհարկե)՝ շնորհավորանքներ նրանց, ում չի վերաբերում Օսկար Ուայլդի՝«Ժուռնալիստիկան կազմակերպված չարախոսությունն է» ասույթը: Եվ ովքեր, անկախ ամեն ինչից, համառորեն հաջողացնում են մնալ ազատ, գրել բացառապես հոգու մղումով, ազնիվ մոտիվացիայով, որովհետև երիցս ճիշտ է Քամյուն ՝ Ազատ մամուլը լինում է լավ կամ վատ՝ դա ճիշտ է, բայց առավել ճիշտ է այն, որ անազատ մամուլը երբեք լավը չի լինում:

Մի բուռ ազնիվների տոնն է, որ հավատում են, թե իրենց գրով եթե ոչ մոլորակի , մարդկության կամ մի ժողովրդի, ապա գոնե մի մարդու ճակատագիր կարող է փրկվել:
Ում համար՝ խաչ, ում համար՝ խաչագողության խոպան հող:
«Իսրայելական մամուլը կարողացավ անհնարին դարձնել բռնապետությունը, իսկ դեմոկրատիան՝ անտանելի» (Շիմոն Պերես):
Հայաստանում ոչ առաջինն է իրողություն, ոչ էլ՝ երկրորդը:
Այսպես կամեցա շնորհավորել հայաստանյան այն լրագրողներին, ում սկզբունքայնության, պետական մտածողության և մասնագիտական պարկեշտության շնորհիվ բռնապետությունը կատարյալ չէ, և ժողովրդավարությունն էլ անհնարին չէ:


Շնորհավորում եմ մեզ ու ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հրապարակումներով մի բուռ լույս են ավելացրել, ովքեր շարունակում են հավատալ իրենց գրի զորությանը:

Դիտվել է՝ 6870

Մեկնաբանություններ