ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Համարյա սուտլիկ որսկան

Սամվել ՍԵՎԱԴԱ. Համարյա սուտլիկ որսկան
11.11.2014 | 14:32

Հորս կնունքով, մորս ծնունդով վեր կացանք մի օր ես ու իմ Մանվել ախպերը գնացինք Սաղմոսավանք:
Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ արագաչափ կար` սուս ու փուս գնացինք, որտեղ միլիցա` կուզեկուզ գնացինք:
Ճանապարհին մտանք Արտաշավան:
Զանգեցինք մեր Արտաշ ախպորը («Բյուրոկրատ» գրախանութի ոչ բյուրոկրատ տերը):
Արտաշն ասաց` արաղ ենք քաշում, շուտ էկեք:
Գնացինք տեսանք չորս տղամարդ, չորսով չորս լիտր արաղ են քաշում:
Մնի անունը Արտաշ, մեկելինը` Հայկ, մյուսինը` Էդվարդ, էն մեկելինն էլ իմ Մանվել ախպերը կհիշի:
Մենք էլ միացանք` դառանք վեց:
Էդ չորս լիտր արաղն էլ թորեցինք վեցով, դառավ լիտրուկես խնձորի արաղ:
Խորովածն ու գառան խաշլաման էլ համարյա պատրաստ էր:
Նստեցինք, վեցով վրա էկանք, կերանք խմեցինք, ջան ասինք, ջան լսեցինք:
Հա´մ աչքերս բան տեսավ, հա´մ բերաններս բան մտավ:
Ես էլ ընկա դռնեդուռ, մի քանի կճուճ ու պղինձ ճարեցի, մինը` ծակ, էն էրկուսն էլ սկի տակ չունեին:
Ճարեցի, դրի իրար կողք` նկարեցի:
Էս մի նկարն էլ հիշատակ մնաց Արտաշ ախպոր ամառանոցից:
Երկնքից երեք խնձոր վեր ընկավ, մինը` ասողին, մինը` լսողին, մինն էլ մեր Արտաշ ախպորը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ