ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ. Մտորումներ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ. Մտորումներ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ
29.09.2014 | 13:41

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում սպասվում է «եռյակի» հանրահավաքը: Փորձենք վերլուծել, թե ինչ քայլեր կարելի է ակնկալել երեք կուսակցությունների միասնական գործունեությունից, ինչպես նաև անդրանադռնանք հասարակական կարծիքներին և տրամադրություններին:

ՀԱԿ-Ժառանգություն-ԲՀԿ` երեք կուսակցություններ, որոնք ժամանակին, եթե չասենք ոխերիմ թշնամիներ, ապա, հաստատ, պարբերաբար միմյանց հարվածելով են զբաղված եղել: ՀԱԿ-ԲՀԿ սուր հակամարտություն էր ընթանում 2008-ից գրեթե մինչև ՀԱԿ առաջնորդի հայտնի «քաղաքական վերլուծությունը»: ՀԱԿը և ԲՀԿ-ն բարիկադների տարբեր կողմերում էին` ռադիկալ ընդդիմություն և իշխանություն:
«Ժառանգությունը» և «Բարգավաճ Հայաստանը» նույնպես դժվար էր պատկերացնել, որ «կընկերանան», հատկապես, եթե հաշվի առնենք 2013-ի խորհրդարանական և 2014-ի նախագահական ընտրություններին ԲՀԿականների և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ծաղրը, մեղադրանքները, «դավադրության տեսությունները»` ուղղված «Ժառանգության» անդամների և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Գաղտնտիք չէ, որ ԲՀԿ-ի ամենաուժեղ քննադատներից էր հենց «Ժառանգությունը»: Ինքս, այն ժամանակ սատար կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանին և հակադարձելով նրա հասցեին հնչող վիրավորանքներին, հայտնվեցի բհկական լրատվականների և ֆեյսբուքյան թիմի ռմբակոծության տակ:
Ոչ հարթ հարաբերություններ էին նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև: 2008-ին այս երկու ուժերը միասնական էին հանդես գալիս, սակայն հետո «սև կատու անցավ», և հարաբերությունները լարված էին: Տեղին է հիշատակել նաև, որ 2014-ի հետընտրական զարգացումների ժամանակ ԲՀԿ-ն մերժեց իր դուռը թակած Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցություն ցուցաբերել, իսկ ՀԱԿ-ին Րաֆֆին այդպես էլ չդիմեց:
Բայց ահա շուտով նրանք կողք կողքի կանգնելու են Ազատության հրապարակի հարթակում և առաջարկելու են երկրի փրկությանն ուղղված քայլել` ակնկալելով հանրության լայն զանգվածների աջակցությունը: Բարդ է լինելու, քանի որ.
ա) ընդդիմության պարբերաբար ձախողումներից հետո ժողովուրդը թերահավատորեն է վերաբերվում փոփոխությունների հնարավորությանը (տառապանքը փորձ ոնի),
բ) մարդկանց որոշակի զանգվածի մոտ առկա է վախ` կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Հիմնականում այս վախը պայմանավորված է «Բարգավաճ Հայաստանի» ծագման և հատկապես որոշ անդամների անցյալի հետ, օրինակ` Վարդան Օսկանյանի,
գ) Մեր ժողովուրդը «բնավորություն ունի» փողոց դուրս գալ ընտրությունից -ընտրություն (ինչն էլ մեր սխալն է), իսկ հիմա, այդ առումով, կարծես որևէ իրադարձություն չկա,
դ) «եռյակին» քննադատում են և հարվածում ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր այլ ուժեր, որոնց մեջ կան ինչպես շատ հայտնի դեմքեր, որոնք 2008-ի պայքարի երևացող ֆիգուրներից էին, այնպես էլ վերջին տարիներին թափ առած «քաղաքացիական ակտիվիստներ»:
Հայաստանում առհասարակ նկատվում է ժողովրդի և կուսակցությունների միջև առաջացած անջրպետ: Կարծում եմ, դա կապված է մի քանի գործոններով, որոնցից ամենագլխավորն է այն հանգամանքը, որ կուսակցությունների դերի և գործելու ոճի մասին սխալ պատկերացում է ձևավորված: Կուսակցությունները քաղաքական միավորներ են, որոնք վարում են ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ` այստեղից ենթադրվող բոլոր տարրերով: Ակնկալել կուսակցություններից ապստամբություն, զենք ու զրահով պայքար ՍԽԱԼ է: Ապստամբում է ժողովուրդը (առանձին շերտեր` ուսանողություն, աշխատավորներ և այլն), իսկ քաղաքական ուժերը կամ կանգնում են ապստամբած ժողովրդի կողքին կամ ոչ: Առաջնորդներն էլ մեծմասամբ ծնվում են ապստամբների շարքերում: Իսկ կուսակցությունները փորձ են անում խնդիրը լուծել սահմանադրական կարգի պահպանմամբ, ընդունված “դասագրքային” եղանակով, թույլատրելի գործիքներով: Դա երկարատև պայքար է, որը ենթադրում է որոշակի քայլերի հաջորդականություն և կայծակնային արդյունք պետք չէ սպասել:
Որն է լինելու հաջորդ մեծ քայլը, որը պետք է սպասել «եռյակից»: Կարծում եմ` ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ: Հարթակից կշարունակեն հնչել նաև նախագահի հրաժարականի պահանջները, սակայն «եռյակն» էլ միամիտ չէ և պատկերացնում է, որ դա իրատեսական չէ և կփորձի դրան հասնել` թուլացնելով իշխանության սյուները:
Շատ կարևոր է, թե հոկտեմբերի 10-ին ով կլինի խոսափողի մոտ: Ժողովրդին ուժ ու հավատ ներշնչելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է երեք քաղաքական ոժերի առաջնորդների ելույթը, նրանց հռետորաբանությունը, ընտրված բառապաշարը: Հատկապես խոսքը վերաբերում է ԲՀԿ առաջնորդին, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, բհկականները կարող են ծայրահեղ ընդդիմադիր ելույթներ ունենալ, «կուրծքը պատռել», բայց իրենց առաջնորդի որոշմամբ` ամբողջ կուսակցությունը կամ նահանջում է կամ փոխում հռետորաբանությունը: Կոպիտ ասած` մարդիկ սպասում են, թե արդյոք Ծառուկյանը պատրաստ է գնալ «վա-բանկ»:
Հ.Գ. «Գնա՞լ, թե՞ չգնալ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին» հարցը ինձ մոտ չի առաջացել: Չի առաջացել, որովհետև Ազատության հրապարակը ԻՄ ու ԻՄ նմանների տունն է, ոչ թե քաղաքական ուժերի: Այնտեղ ես իմ տանն եմ և վերջին որոշումը իմն է` հյուրասիրե՞լ հյուր եկածին, թե՞ խնդրել դուռը փակել հակառակ կողմից:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ