ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՈՒրիշ երկրներում իշխանությունը վախենում է փողոց դուրս եկող, արժանապատիվ, հպարտ քաղաքացուց

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՈՒրիշ երկրներում իշխանությունը վախենում է փողոց դուրս եկող, արժանապատիվ, հպարտ քաղաքացուց
13.06.2014 | 13:09

Այլևս պետք չէ որևէ մեկի հայտարարությունը բանի տեղ դնել: Ինչպես տեսնում եմ` հայտարարություն կոչվածն այլևս «օյին չի»: Ասել եմ ու կրկին հիշեցնեմ` պետք է սեփական գաղափարներով ու սեփական նախաձեռնությամբ հանդես գալ, չհետևել, թե ով ինչպես է իր մտացածին գաղափարները փաթաթում սրա-նրա վզին: Քանի դեռ ինքնաբուխ ու ինքնակամ դուրս չես եկել քո բնից, ուրեմն քեզ կքշեն այնպես, ինչպես ուզում են: Դե, ես չի, որ պետք է ասեմ, տեսնում եք, թե ինչ են անում: Ինչ էլ, որ անում են, հասնում են իրենց ուզածին, որովհետև էս իշխանություն կոչվածը շատ լավ հասկացել է` մի քանի հոգի մարդ է մնացել, իսկ մի քանի հոգով հաստատ, որևէ արդյունք չես կարող գրանցել: Ես լուռ հետևելու եմ, տեսնեմ` քանի՞ արժանապատիվ մարդ կգտնվի, ով դուրս կգա բնից ու թույլ չի տա, որ էլեկտրաէներգիան թանկանա: Հիշեցի անցած տարին, երբ մատներիս վրա կարող էի հաշվել, թե կառավարության շենքի առաջ քանի մարդ կար, երբ գազի սակագին բարձրացրին: Մի խոսքով, չի կարելի, այսպես շարունակել: Նայեք` ինչ է կատարվում ուրիշ երկրներում, աղբ հավաքողները գործադուլ են անում` պահանջելով աշխատավարձի բարձրացում: Մի քանի օր մարդիկ ուղղակի չեն հավաքում աղբը, ու քաղաքը հայտնվում է աղբի մեջ, իսկ իշխանությունը, տեսնելով, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ, աղբահավաքների աշխատավարձը բարձրացնում է: Այսինքն, ուրիշ երկրներում իշխանությունը վախենում է փողոց դուրս եկող, արժանապատիվ, հպարտ քաղաքացուց, իսկ մեզ մոտ լրիվ պատկերը այլ է:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ