ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Թուրքին սարսռեցնելու, ամաչեցնելու փոխարեն ծիծաղել ե՞ք տալիս մեզ վրա

Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Թուրքին սարսռեցնելու, ամաչեցնելու փոխարեն ծիծաղել ե՞ք տալիս մեզ վրա
04.06.2014 | 17:26

Նայեցի ցեղասպանության 100-ամյակի սիմվոլի բացատրական հոլովակը: Անկեղծ ասած, շատ վատ զգացի: Ես պրոֆեսիոնալ դիզայներ չեմ, բայց քնից արթանանայի` տասը րոպեում այդ կարգի էժան ու ոչ մի բան չասող լոգո կսարքեի Քոռել ծրագրով: Սա ի՞նչ է, պարոնայք: Էդ որ գումար ու ժամանակ եք տրամադրել, որ բացատրական հոլովակ սարքեք, ավելի լավ չէ՞ր` նորմալ մասնագետի հանձնարարեիք լոգոյի մշակումը: Ախր, եթե լոգոն ստիպված ես բացատրել, ուրեմն այն իրոք ոչինչ է, զրո: Ցեղասպանության սիմվոլը պետք է այնպիսի լինի, որ ցանկացած մեկը նայի ու հասկանա, թե ինչ ես պահանջում աշխարհից: Իսկ այս էժանագին, մուլտիկային կլիպարտի նկարն ուղղակի ծիծաղելի է: Երևի ժամկետների մասին մոռացել են, վերջին պահին հիշել են, մի խմած մարդ են գտել, «արագի մեջ» սարքել տվել: Թե ասա` չէիք կարող անել, ձայն հանեիք, օգնող կգտնվեր հաստատ:

Թուրքին սարսռեցնելու, ամաչեցնելու փոխարեն ծիծաղել ե՞ք տալիս մեզ վրա: Ամոթ է:

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ