ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Եկեղեցին և հայ կոմսոմոլները

Եկեղեցին և հայ կոմսոմոլները
22.05.2024 | 23:05

Հայ առաքելական եկեղեցու դեմ հաչացողների վերջին օրերի ինքնաբացահայտումը նոր բան չէ։ Հայոց եկեղեցու դեմ մշտական պայքար են մղել է՛լ բյուզանդացիները, է՛լ արաբները, է՛լ կարակոյունլու թուրք բաշիբոզուկները, ռուսական ցարերից մի երկուսը, հետագայում արդեն՝ խորհրդային կոմերիտականները։ Եկեղեցիները փորձել են քանդել` մզկիթ, պահեստ, ամբար սարքել, բռնագրավել գույքը, կահկարասին, սպանել, աքսորել են սպասավորներին, փորձել են աղճատել եկեղեցական միասնությունը, մի խոսքով, քանդել Աստծո տաճարը։ Չարի ծառաների թվարկած շարքի մեջ ամենից կատաղին եղել են խորհրդային կոմերիտական շեյթանները, որոնք հայկական ԽՍՀ տարածքում համարյա թե կործանել էին քրիստոնեությունը, իսկ ստալինյան բռնությունների տարիներին Էջմիածնի սուրբ տաճարում խեղդամահ արեցին հայոց սրբագույն կաթողիկոսին։ Զարմանալի և ահասարսուռ էր այն ափեափ ատելությունը, որը դեպի եկեղեցին կրում էին կոմերիտականները։ Անկասկած է, որ նրանց և ներկա սորոսական, ՔՊ-կան զանգվածի մեջ կան հստակ նմանություններ, որոնց մեջ կառանձնացնեմ մի քանիսը։

1. Կույր հավատը սեփական առաջնորդի նկատմամբ:

2. Ժողովրդի պատմական հիշողության նենգափոխումը:

3. Կրոնի՝ դարեր առաջ ձևակերպված հավատամքի մերժումը:

4. Սատանայական, կռապաշտական պաշտամունքը «»բուդյոնովկա կամ «»դուխով գլխարկների օրինակով:

5. Բարոյական, համամարդկային արժեհամակարգի ժխտումը աղանդավորական մոլուցքով։

Կհաջողե՞ն արդյոք մեր օրերի լիբերալ կոմերիտականները: Իհարկե, ո՛չ։ Որպես օրինակ բերելու եմ նույն Ստալինի բարեհաճ վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ ԽՍՀՄ տոտալիտար առաջնորդն իսկ հասկացել էր, որ եկեղեցին հայրենիքի պաշտպանության առաջամարտիկ է և վտանգի, կործանման սպառնալիքի ժամերին ոտքի է կանգնում՝ ի պաշտպանություն և վասն հայրենյաց։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ