ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով

Ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով
04.05.2024 | 07:49

Արցախն ադրբեջանի մաս ճանաչելով` Հայաստանին կպցրեց «ագրեսորի» պիտակը: Սա այն ծուղակն էր, որի շրջանականերում Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ցանկացած պահանջ (տարածքային, նյութական և այլն) առերևույթ «լեգիտիմ» պիտի լիներ:

«Լեգիտիմություն» բառը, ի դեպ, Փաշինյանն օգտագործում է ամեն օր և օրը մի քանի անգամ: Սա արվում է ընդգծելու համար Ադրբեջանին արվող զիջումների անխուսափելի բնույթը:
Բացի տարածքային զիջումներից ու ապագա դրամական փոխհատուցումների պահանջից (որոնք արդեն ձևակերպված են Ադրբեջանի կողմից), զուգահեռ հենց հիմա Հայաստանում իրականացվում է «դենացիֆիկացիա»: Դա արվում է կրթական ծրագրերի, ազգային գործիչներին հալածելու, Սահամանդրության փոփոխությունն արդարացնելու և այլ միջոցներով:
Տավուշից հետո՝ Վարդենիս, հետո՝ Արարատ, հետո՝ Սյունիք, հետո՝ Սահմանադրություն, հետո՝ ադրբեջանցիների վերաբնակեցում, հետո՝ թուրքական կամ, ասենք, ռուս-թուրքական) կոնտինգենտի տեղակայում, հետո՝ ռեպարացիաներ, հետո, օրինակ, ` «դենացիֆիկացիայի» ոչ բավարար ընթացքի կամ վերաբնակեցված ադրբեջանցիների նկստմամաբ «վատ վերաբերմունքի» պատճառով նոր ռազմական գործողություններ, հետո՝ նոր տարածքներ և այսպես շարունակ:
Չկա մի կետ, որտեղ Նիկոլն ու Ալիևը կանգնելու են` երկուսն էլ իրենց իշխանությունը պահում են էս պրոցեսի օգնությամբ:
Ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով, ինչը նրան բարդ իրավիճակի մեջ կդնի` ո՞վ է երաշխավորելու նրա հերթական կազմակերպված հաղթանակը:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ