Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տունը անձնական սեփականություն է, Հայրենիքը՝ բոլորինը

Տունը անձնական սեփականություն է, Հայրենիքը՝ բոլորինը
03.05.2024 | 14:36

Թուրքի ծառաների թիմը՝ ՔՊ-ն, սկսել է կաշառք առաջարկել սահմանամերձ բնակիչներին՝ փոխհատուցում անվան տակ։

Չեմ բացառում, որ կլինեն նաև հետաքրքրվածներ, որոնք գումարը վերցնեն և մեկնեն, ասենք, ՌԴ։ Բայց կարևոր է հասկանալ, որ էստեղ անձնական սեփականության և դրա տնօրինման հարցը չէ, այլ խոսքը Հայաստանի Հանրապետության և ողջ Հայության սեփականության իրավունքի մասին է։ Տունը անձնական սեփականություն է, բայց Հայրենիքը՝ բոլորինը։ Մարդն իր տունը կարող է վաճառել, բայց տարածքը թշնամուն հանձնելու իրավունք չունի, քանի որ դա միայն իրենը չէ, այլ՝ բոլորինս։

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ