Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ասում են…

Ասում են…
20.08.2024 | 14:17

Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությունը։ Ավելի քան 30 տարի Հայաստանն այդպիսի դաշնակից էր, բայց հիմա որոշել է անցնել Արևմուտքի կողմը՝ ներառյալ Ֆրանսիան, ԵՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձել են հայամետ և հակաադրբեջանական հիմնական ուժերը։ Այս համատեքստում Ռուսաստանը և Ադրբեջանը սկսել են մերձենալ վերջին երեք տարիների ընթացքում, և Պուտինի այցը նշանավորեց Ռուսաստանի գլխավոր դաշնակցի՝ այժմ Ադրբեջանի, փոփոխությունը։

ՍերգեյՄարկով

Ռուս քաղաքագետ

Դիտվել է՝ 11749

Մեկնաբանություններ