Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի կազմակերպած երթին մասնակցելու մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի կազմակերպած երթին մասնակցելու մասին
19.12.2020 | 14:56

Միանալով երթին՝ դուք համաձայնվում եք դավաճանի տված 5000 զոհերին, 10000 վիրավորներին, հազարավոր անհետ կորածներին, հարյուրավոր գերիներին, հազարների տուն կորցնելուն, Սյունիքն ու Արցախը հանձնելուն՝ ֆեյսբուքում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Եթե դուք ինքներդ ձեզ համոզում եք, որ դավաճանի կազմակերպած երթին մասնակցելով, դուք նրան չեք սատարում, այլ տղերքի համար եք գնում Եռաբլուր, ապա խնդրում եմ հիշել՝
1. Տղերքի համար կարող էիք գնալ Եռաբլուր այսօր կամ վաղը ավելի ուշ, ցանկացած օր։
2. Միանալով երթին՝ դուք համաձայնվում եք դավաճանի տված 5000 զոհերին, 10000 վիրավորներին, հազարավոր անհետ կորածներին, հարյուրավոր գերիներին, հազարների տուն կորցնելուն, Սյունիքն ու Արցախը հանձնելուն։ Դուք ներում եք նրան։ Դուք ժպտում եք նրան։
3. Մասնակցելով դավաճանի կազմակերպած երթին՝ ալիեւին ու նրա արածներին ասում եք այո,
4. Մասնակցելով երթին՝ դավաճանի ու նրա կնոջ ձեռքերի արյունը քսում եք ձեզ վրա։
Ձեզ աշխատանքից չեն հեռացնելու, քանզի դուք եք իրենց հեռացնելու մեր երկրից ու կյանքից։ Թույլ մի տվեք, որ դրանց դեմքերի կողքը ձերը երեւա։ Դա խարան է, ամոթ ու անարգանք զոհվածների նկատմամբ։ Մարդասպանի կողքը մի՜ կանգնեք։ Հանցակից մի՜ դարձեք։ Հիշատակ մի՜ պղծեք: Եթե օլիգարխները, ասֆալտ փռողները սպառնում են ձեզ աշխատանքից հեռացնել, մի՜ մտածեք։ Ողջ փաստաբանական համայնքը կանգնած է ձեր կողքին։ Փրկեք ձեր դեմքը, մենք կփրկենք ձեր աշխատանքը։ Օրերի հարց է սրա գնալը»:

Դիտվել է՝ 4111

Մեկնաբանություններ