Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Միքայել Մինասյան․ Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին

Միքայել Մինասյան․ Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին
12.11.2020 | 09:10

Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին
Ես գիտեմ, որ դուք շոկի մեջ եք։ Ճիշտ այնպես, ինչպես բոլորս։


Հարգե՜լի դիվանագետներ,
Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:


Ես գիտեմ, թե դիվանագիտական կորպուսը հանուն Արցախի ինչ հսկայական աշխատանք է կատարել անցած երեսուն տարիներին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլը մեր աշխատանքը լցրեց ջուրը։ Նրա պլանն իսկզբանե մեկն էր՝ հայրենիքը հանձնել թշնամուն:
Զոհրաբ Մնացականյանը պարտավոր էր ճիշտ ժամանակին ահազանգել վերահաս աղետի մասին:
Պարտավոր էր, բայց չարեց:
Հասկանում եմ՝ փաստը, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է, այնքան շոկային է, որ մարդու հավատ չի գալիս։ Բայց գաղտնի ստորագրված փաստաթուղթը հենց դրա մասին է։ Իսկ գործընթացը, որը հասունացրեց այդ անելանելիությունը, այլևս՝ պատմական խայտառակ փաստ:


Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։
Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։
Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր:
Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։
Հարգե՜լի սպաներ,
Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ:
Թշնամին չէր կարող գրավել հանձնածը:
Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։


Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին:
Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց:
Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին:


Դուք գիտեք, թե ինչպես ֆեյսբուքում նվազող «հաղթական» էյֆորիան վերականգնելու նպատակով՝ հակահարձակման մասին ստատուս գրելու համար, Նիկոլը բանակային երրորդ կորպուսին գցեց մսաղացը:
Սա հատուկենտ դեպքեր չեն: Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլը քաոտիկ որոշումների մի ամբողջ շղթա է ընդունել՝ հակահարձակման հրաման տալով մսաղաց սարքել այն տեղերում, որտեղ դրա կարիքը չկար, նահանջի հրամաններ տվել, երբ հակահրաձակման կարիք կար: Եվ այդ ողջ ընթացքում խաբել են ժողովրդին՝ հաղթանակի մասին կեղծիքով բթացնելով մարդկանց զգոնությունը: Խաբել են, որ մեղադրեն:


Հարգելի՛ սպաներ, վաղը, երբ չհասցնենք, ոչ մեկդ հանգիստ չի քնելու։ Չենք քնելու, որովհետև կարող էիք, բայց չարեցիք: Կարող էիք ժողովրդին շատ բան պատմել, բայց լռեցիք։
Կանգուն պահեք զորքը, մի լքեք դիրքը, մերկացրեք դավաճանին քանի դեռ իմաստ ունի։ Հետո, երբ էլ խոսեք, ուշ է լինելու։
Կռվից հետո սրեր չեն ճոճում։
Իսկ կռիվը դեռ չի ավարտվել: Հիմա է պետք։ Հենց հիմա՛։
Մեկընդմիշտ հիշեք, դիվանագետ, գեներալ, քաղաքական գործիչ, թե բանվոր, ժողովրդից թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան:

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ