ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
08.02.2013 | 12:12

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Սրբերի սեփական խոր մեղավորության զգացումը լույսի աղբյուրին` Քրիստոսին, ունեցած նրանց մոտիկությունից է։

Գոյություն ունի կրոնականություն` զուգակցված գեղագիտական սենտիմենտալ, կրքոտ հույզերին, որոնք հեշտությամբ գոյակցում են եսասիրության, սնափառության, ցանկասիրության հետ։ Նման մարդիկ հոգևոր հորից ակնկալում են գովասանք ու լավ կարծիք իրենց մասին։ Նրանց զղջումը շատ ծանր է, քանզի նրանք ապաշխարում են, որ գանգատվեն ուրիշներից, ողբան, նրանք համակված են իրենք իրենցով, հեշտությամբ մեղադրում են ուրիշներին։ Նրանց կրոնական հուզավառության վատորակությունն ամենից լավ ապացուցվում է հեշտ անցումով դեպի գրգռականություն և զայրույթ։ Այս տեսակի մարդիկ ավելի հեռու են ճշմարիտ ապաշխարության հնարավորությունից, քան ամենաանուղղելի մեղավորները։

Ինչո՞ւ է այդքան կարևոր սրբերի վարքագրության ընթերցումը։ Որովհետև առ Աստված ուղղված արահետների անսահման սպեկտրի միջից մենք այդ վարքերի շնորհիվ կարող ենք գտնել սեփական ճանապարհը և օգնություն ու ցուցմունք ստանալ, թե մարդկային մեղավորության թավուտներից ինչպես կարելի է դուրս գալ դեպի լուսավոր ուղի։

Պատասխան մեռնող մի կնոջ «Չեմ պատրաստվում ոչ կյանքի, ոչ մահվան» արտահայտությանը։ Կինը չէր զգում սեփական մահվան մոտ լինելը։ Չի կարելի ապրել իսկական և արժանապատիվ կյանքով այստեղ, չպատրաստվելով մահվանը, այսինքն` մշտապես չմտածելով մահվան` հավիտենական կյանքի մասին։

Մահը, մարդու կարծիքով, ամենասարսափելին է, հավատացյալի համար ամենևին էլ սարսափելի չէ, ինչպես թևավոր էակի համար սարսափելի չեն անդունդներն ու խորխորատները։

Խորհուրդներ մեռնողի հարազատներին. պոկել սեփական զգացմունքներն ու ցավը նյութականից, որն ամփոփվելու է հողի մեջ։ Չտանջել ինքն իրեն երկրային զգացումների և երկրային ուրախությունների հիշողություններով, որոնք առնչվում են մեռնողին, այլ նրան համընթաց քայլ անել այն աշխարհ։ Մխիթարվել հարազատների սիրով և միասնական աղոթքներով, հանգիստ տալ սեփական նյարդերին ու սեփական մարմնին։

Տարբերությունը Հոբի և նրա ընկերների միջև։ Հոբն ազնիվ, ճշմարտախոհ անձնավորություն է, որ փնտրում է «գործը», այլ ոչ թե բառեր։ Իսկ նրա բարեկամները մարդիկ են, որ կառչած են կրոնական ճոռոմախոսությունից, շաբլոնից, ավանդապահ բանաձևերից։ Հոբը ճչում է «անիրավության», տանջանքների անըմբռնելիության, մեղավորների բարեկեցության մասին։ Մինչդեռ բարեկամները նրան պատասխանում են ընդհանուր և կեղծ ֆրազներով։ Նրանց համար ամեն ինչ պարզ է։ Բառերի և մտքերի մեջ հաստատելով կարգ ու կանոն, նրանք կարծում են, թե աշխարհում ներդաշնակություն հաստատեցին։ Նման մարդիկ հաճախ են հանդիպում։ Նրանք ամենուր են` և՛ հոգևորականության շարքերում են, և՛ գիտության մեջ։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ