ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վաղը Խաչվերաց (Սրբխեչ) տոնն է

Վաղը Խաչվերաց (Սրբխեչ) տոնն է
15.09.2012 | 11:11

Խաչվերաց (Սրբխեչ) կամ ՈՒլնոց տոնը, որը քրիստոնեական տոնացույցում նշվում է ամեն տարվա սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը, հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց պատմաբան Վահե Անթանեսյանը, տոնի խորհուրդը աշնանամուտն է, վերջինիս հետ կապված բերքահավաքը, ձմռանն անհրաժեշտ պարեն-պաշարի կուտակումը, ինչպես նաև տարվա մի փուլից մյուսին անցնելուն նախապատաստվելը:

Ըստ պատմաբանի, տոնին հաջորդող մեռելոցն էլ հայոց մեջ հանգուցյալների հիշատակի հարգման, նրանց հետ հաղորդակցվելու օր է, որը կատարվում է ոչ թե ողբ ու սգի` այլ «գերեզմանաայցի» և աշնանային բարիքներից նրանց «բաժին հանելու» խորհուրդ- արարողությամբ: Խաչվերաց տոնին կամ Սրբխեչին նախորդող գիշերը երաժշտության ուղեկցությամբ ուլեր են մորթվել և կախվել թոնիրներում: Խորովված ուլի ազդրը, որպես հանգուցյալի «փայ» տրվել է քահանային: Շատ հաճախ գինիով և տոնական ուտեսներով լի սեղաններով տոնակատարություն-խրախճանքը հայ արորդիները անցկացրել են հենց գերեզմանոցում` ծափ ու ծիծաղի, երգ ու պարի ուղեկցությամբ երկրային կյանքի ուրախություններն ու բարիքները փորձելով կիսել իրենց մահացած հարազատների հետ` այս ձևով ցանկանալով հաղորդակցվել նրանց հետ:
Սրբխեչը նաև ուխտագնացությունների տոն է: Այդ օրը Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ ուխտի են գնացել հեռավոր բարձրունքների, լեռնագագաթների վրա տեղակայված վանքերն ու մատուռները` Տիրոջն այնտեղ հայտնելու- հասցնելու իրենց սրտի իղձը:
Պատմաբանը նշեց, որ Սրբխեչը, կամ Խաչվերացը հայոց մեջ տարածված ամենամասսայական տոներից է, որը պարտադիր նշում են տվյալ տարում hարազատին կորցրած անձինք: Տոնի նշանակությունն այնքան մեծ է, որ այն անգամ «կտրում է» մահացածի համար նշվելիք մյուս կարևոր արարողությունները (տարի, քառասունք):
Ըստ ավանդության, 614 թվականի պարսկա-բյուզանդական պատերազմում պարսիկների կողմից գերվարած Հիսուսի խաչափայտը 627 թվականին հաղթանակով հետ վերցնելուց հետո, Հերակլ կայսրն այն իր ուսերի վրա Երուսաղեմից հասցրել է մինչև Գողգոթա և դրել Տիրոջ գերեզմանին կառուցված Սուրբ Հարություն տաճարում: Այստեղից էլ ծագել է տոնի անվանումը` Խաչվերաց, այսինքն` խաչը վեր բարձրացնել:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 16257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ