ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունը
09.02.2013 | 21:35

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:
Ուսումնասիրելով առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը` պետք է նշենք այն դրական արձանագրումները, որ անում են դիտորդները քարոզարշավի ընթացքի, ընտրական գործընթացների կազմակերպվածության, ցուցակների հետագա բարելավման ուղղությամբ պետության շարունակական ջանքերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, մենք հայտնաբերեցինք մի շարք անճշտություններ, որոնք, մեր կարծիքով, օբյեկտիվորեն չեն ներկայացնում իրական պատկերը: Խոսքը վերաբերում է հատկապես երկու դրույթի:
Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երևանի մամուլի ակումբի), ինչպես նաև հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանավել է Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:
Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբերի տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն.
Ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:
Ի դեպ, այդ դրույթը որևէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբեր կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի և այլն): Այսինքն, շտաբերը կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաև որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբերը ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:
Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արևադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:
Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար:

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ