Ազատ դեմոկրատ Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհանննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը իրենց անցած ճանապարհով ոչնչով չեն զիջում ոչ նախորդ, ոչ ներկա նախագահին: Այնուամենայնիվ, Ազատ դեմոկրատները հակված են նախագահական ընտրություններում պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը. «Մենք որպես ազատականները, ունենք ազատական թեկնածու, Հրանտ Բագրատյանի հաղթանակը կարող է նպաստել ազատական դաշտի ավելի ամրապնդմանը»` ասել է նախկին արտգործնախարարը:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ