ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՀԱԿ-ը գտե՞լ է թշնամուն

ՀԱԿ-ը գտե՞լ է թշնամուն
22.01.2013 | 11:48

Հունվարի 21-ին «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասել է, որ իր և ՀԱԿ-ի մյուս կուսակցությունների հիմնական հակասության պատճառը ընտրություններին չմասնակցելու և ոչ մի թեկնածուի չստարելու որոշումն է: «Ես կարծում եմ, որ այդ փուլում էլ իրավիճակը փրկելու հնարավորություն կա` Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին կամ Րաֆֆի Հովհանիիսյանին սատարելով»` ասել է Մակեյանը: Տարաձայնությունների պատճառ է նաև Լևոն Զուրաբյանը: Մակեյանը հիշեցրել է, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում որոշվել էր, որ նիստերը վարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ «Հիմա գալիս է ինչ-որ մեկը, կաբինետային, քաղաքական ոչինչ չունեցող, նստում է ու փորձում կոորդինացնել ՀԱԿ-ը` տրամաբանությունից դուրս է»` գտնում է «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը: Նա պաշտպանել է Սոս Գիմիշյանի նախօրեին հնչեցրած առաջարկը` վերացնել համակարգողի պաշտոնը: ՀԱԿ-ի 14 կուսակցություններին Պետրոս Մակեյանը ներկայացրել է կառույցի ճգնաժամը հաղթահարող առաջարկությունների փաթեթ, որոնք կարող են քննարկվել առաջիկա հինգշաբթի, եթե հավանության արժանանան նախնական քննարկումների ժամանակ:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ