ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Դիլետանտ» Օսկանյանը

«Դիլետանտ» Օսկանյանը
30.10.2012 | 18:03

Քաղաքական մեծամասնությունը կրկին անդրադարձել է Օսկանյանի ֆեսբուքյան գրառմանը: Այս անգամ հայտարարություն է տարածել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը հանգամանորեն մեկնաբանել է Օսկանյանի արտաքին քաղաքականությանն առնչվող տեսակետները: «Ըստ էության, Օսկանյանի առաջարկներն արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասով կարելի է որակել որպես դիլետանտիզմ: Մեկ-մեկ կարելի է լսել արտաքին քաղաքական որևէ փորձ չունեցող վերլուծաբանի քննադատությունը` ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությանը: Դա ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ, քանի որ իրական քաղաքականությունից կտրված անհատն այլ պատկերացումներ ունի դրա մասին, հաճախ իր պարզունակ մոտեցումներն պատկերացնում է իրականի ու հնարավորի սահմանններում: Բայց երբ այս կարգի դատողություններ է անում ԱԳՆ-ում 15 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, այստեղ արդեն լուրջ հարցեր են առաջանում: Դիլետանտիզմը մնում է դիլետանտիզմ»,-վերջում եզրահանգել է ԱԺ փոխնախագահը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ