-
01.03.2013|
01:09
Մինչ ԱԺ խոսնակը փորձում է հետընտրական իրավիճակի հարցը որևէ ձևաչափով օրակարգային դարձնել խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն աճապարում է մարզից մարզ անցնել ու հայտարարել, որ իրենք հաղթել են:
-
01.03.2013|
01:07
Նախագահական ընտրությունների թանաքը դեռ չչորացած, արդեն իսկ` «Երևանի քաղաքապետ. ո՞վ է նա» թրիլլերն է պտույտի մեջ: Պահանջարկը շատ մեծ է, առաջարկներն` էլ ավելի:
-
01.03.2013|
01:05
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգում եղել է երեք հարց.
-
28.02.2013|
16:56
Փետրվարի 28-ին խորհրդարանի նախագահը երկրորդ խորհրդակցությունն էր հրավիրել` «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած օրակարգով` մեկ տարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկու տարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում: ՀՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ ձևաչափով խորհրդակցությունը ավարտվել է առանց պայմանավորվածություննեի ձեռքբերման, միակ պայմանավորվածությունը` խորհրդակցությունները շարունակելն է:
-
28.02.2013|
13:40
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը և մերժեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականը։
-
27.02.2013|
16:57
Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն:
-
27.02.2013|
16:34
Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ասուլիսում անդրադարձավ նաև Արտաշատի քաղաքապետի ծեծին և իր որդու` քաղաքապետի աթոռի վրա աչք ունենալու մասին լուրերին: Մինչ այդ, լրագրողի այն դիտարկմանը, թե Արտաշատը Ձեր ազդեցության գոտում է, խոսնակը հեգնախառն պատասխանեց` «Ինչո՞ւ միայն Արտաշատը»:
-
27.02.2013|
15:48
«Մարզպետի հրաժարականը պետք է ընդունի կառավարությունը: Թե ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունն առաջիկայում կտեսնենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովիկ Աբրահամյանը` իր կողմից հավելելով, թե Աշոտ Գիզիրյանի հրաժարականը «բարոյական քայլ է, ո´չ իշխանության, ո´չ կուսակցության պարտադրանքը»:
-
27.02.2013|
12:47
Պատգամավորների բացակայությանն առնչվող ԱԺ կանոնկարգում փոփոխությունների օրինագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց: Դեմ քվեարկեց ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իրենց խմբակցությունը կքննարկի էթիկայի հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու նպատակահարմարության հարցը:, ինչին ԱԺ խոսնակն արձագանքեց. «Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»:
-
26.02.2013|
18:02
Դավիթ Շահնազարյանը մտահոգված է, որ ծավալվող հետընտրական զարգացումները հղի են առճակատումների վտանգով, քանի որ թե´ Սերժ Սարգսյանը, թե´ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են կորցնել վերահսկողությունը հետագա զարգացումների նկատմամբ, ինչի հետևանքները ծանր կլինեն երկու կողմերի համար էլ:
mg src="thumbs/220x163/glvP3juOd7qpDHsW4dvG67kyDH.jpeg" alt='Հաջորդող ժամանակը միայն քեզ չի պատկանում' title='Հաջորդող ժամանակը միայն քեզ չի պատկանում' width='220' height='163' />